
Հայաստանի ապագայի խնդիրները դուրս են մնացել քաղաքական քննարկումներից․ Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
«Երկու պարտություն անտեր է մնացել:Արցախում կրած պարտության համար իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց են մեղադրում, իսկ ընտրություններում կրած պարտության համար արդեն ընդդիմության թևերն են միմյանց մեղադրում:
Սա է Հայաստանի ներքաղաքական կյանքի հիմնական դիսկուրսը, իսկ Հայաստանի ապագայի խնդիրները դուրս են մնացել քաղաքական քննարկումներից:
Այսպիսով, կարող ենք չհետևել ներքաղաքական պայքարին, այսինքն մի բանի, ինչը գոյություն չունի, անիմաստ զբաղմունք է»: