Կենսաբանության միջազգային օլիմպիադան կանցկացվի Հայաստանում
Նախատեսվում է 2022 թ. կայանալիք Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան անցկացնել Հայաստանում, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Այդ առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Կենսաբանության միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի անդամներին՝ քննարկելու օլիմպիադայի նախապատրաստական և ընթացիկ հարցերը: Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:
Կենսաբանության միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի անդամները տարբեր երկրների ներկայացուցիչներ են, այդ թվում՝ Հայաստանից, Չեխիայից, Նիդեռլանդներից, Հունգարիայից, Բելգիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից:
Նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է ներկաներին և ընդգծել. «Սա առաջին միջազգային օլիմպիադան է, որ անցկացվելու է Հայաստանում, և բոլոր առումներով շատ կարևոր է մեզ համար: Հույս ունեմ՝ լավ մեկնարկ կլինի հաջորդիվ այլ օլիմպիադաներ ևս Հայաստանում անցկացնելու համար»:
Հանդիպմանը քննարկվել են օլիմպիադայի կազմակերպչական, անցկացման, բովանդակային հարցեր: Կազմկոմիտեի անդամները տեղեկացրել են, որ ընթացիկ հարցերի վերաբերյալ որևէ խնդիր չի առաջացել, ամեն ինչ ընթանում է բնականոն հունով, և վստահ են՝ օլիմպիադան կկայանա բարձր մակարդակով:
Հանդիպման ավարտին հյուրերը հայտնել են, որ այս օրերին հասցրել են սիրել Հայաստանը՝ որպես պատմամշակութային օջախ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան