«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը Արմեն Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոն է խոստացել
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, «Քաղպայմանագրի» սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանին, Սյունիքը նվաճելու դիմաց, Նիկոլ Փաշինյանը մարզպետի պաշտոն է խոստացել։ Իշխանությունների համար հույժ կարևոր այս օպերացիայի հրամանատարը, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի ժամանակներում ՃՈ պետի տեղակալ աշխատած Արմեն Խաչատրյանն է։
Սրանով է պայմանավորված, որ նա ջանք չի խնայում ՔՊ թեկնածուների համար, որոնց մեծ մասն իր «դաբրոյով» է առաջ քաշվել, ինչի արդյունքում իր դեմ է հանել մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին և նրա կողմնակիցներին։ Ի դեպ, մարզում նախընտրական ու ներկուսակցական սկանդալներն այս հողի վրա են լինում, մարզպետը ոչինչ չի անում Գորիսում իրենց թեկնածուների հաղթանակի համար, քանի որ ստիպված է լինելու աթոռը հանձնել Խաչատրյանին, և իր ներկայացրած թեկնածուն էլ հավանության չի արժանացել։ Ա. Խաչատրյանը մեզ ասաց, որ ինքը Սյունիքի մարզպետ դառնալու ո՛չ մտադրություն, ո՛չ ցանկություն ունի, գործող մարզպետն էլ իր ընկերն է, և իրենք չեն կարող հակամարտության մեջ լինել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: