«Հրապարակ». Ի՞նչ իմաստ ունի վարկաբեկել մի ողջ համակարգ, որը 2 տարի հերոսական ջանքեր է գործադրում համավարակի դեմ պայքարում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԱԾ-ն հաղորդեց, որ «Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Գյումրիի Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն պոլիկլինիկա» ՓԲ ընկերության մի խումբ բուժաշխատակիցներ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ են օգտագործել, այն է՝ 2021 թ. ապրիլ ամսից մինչ օրս ընկած ժամանակահատվածում... ավելի քան 700 քաղաքացիների փաստացի չեն պատվաստել սահմանված դեղատեսակներով, փոխարենը` կազմել և հաստատել են կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող, իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր՝ սերտիֆիկատներ, որոնք մուտքագրել են էլեկտրոնային միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ»:
Հասկանալի է, որ կլինեն նաև զեղծարարներ, բայց ի՞նչ իմաստ ունի դեռ դատավճիռը չեղած՝ վարկաբեկել մի ողջ համակարգ, որը 2 տարի հերոսական ջանքեր է գործադրում համավարակի դեմ պայքարում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան