Լավ լուրն այն է, որ շուկա չկա, որ քանդվի. Փաշինյան
«Այս որոշումը կյանքի է կոչում ազգային ավիափոխադրող ստեղծելու ՀՀ կառավարության՝ դեռ որոշ ժամանակ առաջ տված խոստումը»,-կառավարության նիստում հայտնեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» ղեկավար Դավիթ Փափազյանը՝ զեկուցելով «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալն ավելացնելու և «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:
Նախագիծը պետք է զեկուցեր վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, սակայն Փաշինյանին խնդրեց, որ Փափազյանն ավելի մանրամասը զեկուցի:
Դավիթ Փափազյանը հավաստիացրեց, որ գործարքն իրականացվել է հաշվարկի, պրոֆեսիոնալ գնահատման արդյունքում և ստացվել է առավելագույն կենսունակ մոդել:
Հավաստիացնելով, որ պարզապես ավիաընկերություն չեն գրանցում, որը կարող էր դառնալ վերջին 20-25 տարվա փորձերից մեկը՝ Դավիթ Փափազյանը նշեց. «Այս ծրագրով մենք ստեղծում ենք ազգային մրցունակ ավիափոխադրող, որն ի սկզբանե արդեն ունի մրցակցային առավելություն, այն է՝ Էյր Արաբիա ընկերության մոտ 20 տարվա դրական փորձը»:
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի ղեկավարը հավաստիացրեց, որ Մերձավոր Արևելքի և հյուսիսային Աֆրիկայի առաջին բյուջետային և ամենախոշոր ավիափոխադրողի հետ համատեղ ընկերության ստղծումը ներդրումային տեսանկյունից մեծ նշանակություն ունի:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Այս ընկերությունում բաժնեմասնակցության համար «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ պարտավորվել է բաժնետոմսերի դիմաց վճարել 4,733,720,000 ՀՀ դրամ, իսկ Էյր Արաբիա ընկերությանը պատկանող ընկերությունը նույնպես ներդրումն իրականացնելու է իր բաժնեմասնակցության համապատասխան դրամական միջոցներով»:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ընկերության անունն է «Առնա» և հավաստիացրեց, որ այն որոևէ արտոնություն չի ունենա:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ պետական մասնաբաժնով ավիաընկերություններ ստեղծելու համաշխարհային փորձում կան և՛ դրական դեպքեր, և՛ բացասական, բայց բերեց Ղազախստանի դրական օրինակը, որի ազգային ավիափոխադրողը ստեղծվել էր բրիտանական խոշոր ընկերության հետ համատեղ:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանն էլ հայտնեց, որ միջազգային փորձում ավելի շատ են պետական բաժնեմասերով ազգային ավիափոխադրող ստեղծելու բացասկան փորձերը:
Նա նկատեց, որ Հայաստանի ավիափոխադրման ոլորտում կան ձևավորված մրցակցային պայմաններ և պետական մասնաբաժնով այնտեղ մտնելը և այդ դիրքից մրցակցելը կարող է քնդել ստեղծված շուկան:
«Լավ լուրն այն է, որ շուկա չկա, որ քանդվի, այն միաջամանակ և՛ լավ, և՛ վատ լուր է»,-արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը 329 մլն դրամ հատկացրեց աշնանացան սերմի գնի սուբսիդավորման համար
- Կառավարությունը կես ժամ գովում էր ինքն իրեն՝ էժան վարկ ներգրավելու հանարավորություն ստանալու համար
- Այսօր կառավարությունը, ամենայն հավանականությամբ, Հ 1-ին թույլ կտա 377 մլն դրամ շահութաբաժինը չվճարել ՀՀ բյուջե
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում