«Փաստ». Արտերկրում հայաստանյան ներկայացուցչությունների թեման կրկին սկսել է քննարկվել՝ փակե՞լ, թե՞ չփակել
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում արդեն գրել է, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո հանձնարարել էր փակել ՀՀ ներկայացուցչությունները. նշել էինք նաև, որ այս փաստը լուրջ դժգոհություններ էր առաջացրել տեղերում, քանի որ ներկայացուցչությունները լուրջ աշխատանք էին իրականացնում և բավական արդյունավետ գործունեություն էին ծավալում։ Մեր ունեցած տեղեկություններով, վերջին շրջանում դիվանագիտական կորպուսում փոփոխություններ իրականացնելուց հետո, հայաստանյան ներկայացուցչությունների թեման դարձյալ առաջին պլան է եկել, և այս ընթացքում թեմայի հետ կապված մի քանի խորհրդակցություններ են անցկացվել։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ, քննարկումների ժամանակ փաստարկված ներկայացվել է, թե ինչ հսկայական ծավալի աշխատանք են իրականացրել մեր ներկայացուցչությունները քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային ոլորտում, ինչպես նաև Հայ դատի ու Ղարբաղյան հակամարտության կարգավորման լոբբինգի հետ կապված։ Մեր տեղեկություններով, դեռևս հստակ ու կոնկրետ ժամկետներ նշված չեն, բայց այս փաստարկները, կարծես, համոզել են Նիկոլ Փաշինյանին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան