ԱԱԾ-ն ՏՏ կիրառմամբ ֆինանսավարկային ոլորտի խարդախությունների զոհ չդառնալու համար խորհուրդներ է ներկայացնում
Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի շրջանակներում ԱԱԾ-ն բնակիչներին հորդորում է խոցելի վիճակում հայտնվելուց զերծ մնալու նպատակով նախքան վիրտուալ տիրույթում ֆինանսավարկային ծառայություններ առաջարկող կազմակերպությունների հետ գործնական հարաբերություններ կամ շփումներ հաստատելը ստուգել այդ կազմակերպությունների, դրանց կողմից առաջարկվող ծառայությունների ու պայմանների իսկությունը՝ հասանելի գործիքների համակարգի օգնությամբ։
ԱԱԾ մամուլի կենտրոնը ներկայացնում է այդ գործիքները.
1. ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական՝ «www.cba.am» կայքի համապա-տասխան բաժնում որոնել տեսադաշտում հայտնված վարկային, ապահովա-գրական, գրավադրման, վճարահաշվարկային կազմակերպությունների, արժութային կետերի և դիլերների, դրանց ղեկավարների և ֆինանսական այլ կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ: Օրինակ՝ ՀՀ տարածքում գործող բանկերի վերաբերյալ տեղեկությունները կարելի է գտնել հետևյալ https://www.cba.am/am/sitepages/fscfobanks.aspx հղումով։
2. ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական՝ «www.cba.am» կայքի միջոցով տեղեկություն ստանալ տեսադաշտում հայտնված վարկային կամ ֆինան-սական կազմակերպության պետական գրանցման և տրամադրված լիցենզիայի մասին: Օրինակ՝ ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունները կարելի է տեսնել հետևյալ https://www.cba.am/am/SitePages/fscfocreditorganizations.aspx հղումով:
3. Զանգել ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծի՝ 010-59-26-97, 011-56-19-54 և 011-56-39-50 հեռախոսահամարներին:
4. Պարզել ՀՎՀՀ-ն և դրա իսկությունը, ինչպես նաև կազմակերպության գործու-նեութան վերաբերյալ տեղեկություն ստանալ ՀՀ արդարադատության նախա-րարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակա-լության ծառայությունների (www.e-register.am) և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (www.petekamutner.am) էլեկտրոնային հասցեներից: Օրինակ՝ ՀՀ ՊԵԿ-ի կայքում կազմակերպության ՀՎՀՀ-ի իսկությունը կարելի է ստուգել հետևյալ https://petekamutner.am/tsOS_Taxpayers.aspx հղումով։
5. Այցելել կազմակերպությունների գործունեության գրասենյակներ:
6. Պարզել կազմակերպությունների կոնտակտները, տվյալներ ստանալ դրանց ղեկավարների մասին: Նշվածի վերաբերյալ հավելյալ տվյալներ ստանալու համար օգտվել նաև համացանցից:
7. Կասկածելի վարքագիծ կամ անօրինական որևէ երևույթ նկատելու դեպքում դիմել իրավապահ մարմիններին: