Մեկ անձի իշխանություն է, ի վերջո նրա վզից կախվելու է ժանգոտ կողպեք. Աղվան Վարդանյան
«Հանրահայտ իրողություն է. երբ թույլ, վախկոտ մարդն իշխանություն է ստանում, տիրապետում է ուժային լծակների, դառնում է հասարակության համար վտանգավոր»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Դեպի բռնապետություն. Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ։
Նրա խոսքով, նման դեպքերում հասարակությունը պաշտպանվելու քիչ միջոցներ ունի, հիմնականում իրավական համակարգն է, իրավունքների և ազատությունների իրացվելիությունը:
«ՍԴ-ի վահե գրիգորյանացումից, դատական համակարգի՝ գագիկ ջհանգիրյանացումից հետո և ընթացքում բնական էր, որ հաջորդ թիրախը լինելու էր խոսքի, մամուլի ազատությունը, լրատվամիջոցներն էին դառնալու թիրախ: Հատկանշական մի հանգամանք. այս իշխանության կարճ ժամանակահատվածում շատ երկար ժամանակ ապրել ենք արտակարգ դրության և ռազմական դրության պայմաններում, ինչը նման իշխանությանը հնարավորություն է տվել էլ ավելի սեղմել օղակները»,- ասաց Ա. Վարդանյանը:
Նա նշեց, որ սրանք խոսքի ազատության, մամուլի հանդեպ ճնշումների երկու ուղղություն են կիրառում՝ արգելել որոշ թեմաներով հրապարակումները, երկրորդ՝ նվազեցնել լրատվամիջոցների, մամուլի ֆինանսական մուտքերը, եկամուտները:
«Հայաստան» խմբակցության պատգամավորն առանձնացրեց վիրավորանքի, զրպարտության քրեականացման օրենքը, գովազդների սահմանափակումը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած օրենքը վիրավորանքի համար՝ տուգանքները կտրուկ մեծացնելով մինչև 6 միլիոն:
Աղվան Վարդանյանը տեղեկացրեց, որ իր նախաձեռնությամբ «Հայաստան» դաշինքը վիրավորանքի քրեականացման օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, դրվել է շրջանառության մեջ:
«9 էջում կետ առ կետ հիմնավորվում է, թե այս օրենքը և հակասահմանադրական է, և հակասում է մարդու իրավունքների և ազատությունների կոնվենցիային»,- նշեց նա:
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց՝ այս իշխանության միակ խնդիրն է՝ երկարաձգել գոյությունը, այսինքն՝ շարունակելու է ճնշումները, այդ թվում խոսքի ազատության, մամուլի դեմ: Ըստ նրա, հակաքայլերի մասին պետք է մտածեն իրենք:
«Այս իշխանությունը մեկ անձի իշխանություն է, ցանկացած քայլ կատարվում է մեկ անձի հրահանգով: Խորապես համոզված եմ՝ ի վերջո այդ մարդու վզից կախվելու է ժանգոտ կողպեք, ճակատին դաջվելու է նաև մամուլի թշնամի դրոշմը»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Կան դատավորներ, որոնց պետք է ազատել պատմուճանից, սակայն ԱՆ-ն վարույթ է հարուցում Ս. Մարաբյանի նկատմամբ
- Աննա Դանիբեկյանի արածը ոչ միայն արդարադատություն չէ, այլ ոչինչ է. Էրիկ Ալեքսանյան
- Ռուբեն Մելիքյան. Դատական համակարգում այսքան մեծ գահավիժում երբեք չի եղել
- Արամ Վարդևանյան. էլեկտրոնային մակագրման համակարգը բառացիորեն առգրավվեցին
- Այն դատավորները, որոք այսօր իշխանահաճո որոշումներ են կայացնում, երեկ էլ են կայացրել, վաղն էլ են կայացնելու. Գյուլումյան
- Էլինար Վարդանյան. Մթնոլորտը դառնում է պայթունավտանգ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան