Արամ Վարդևանյան. էլեկտրոնային մակագրման համակարգը բառացիորեն առգրավվեցին
«Մենք խոսում ենք դատավորների անկախության երաշխիքների մասին՝ սոցիալական, ֆինանսական, օրենսդրական։ Բայց պատկերացնենք, որ այդ ամենը կա, թղթի վրա գրված է, բայց լինում է դեպք, որ վարչապետի ցուցումով դատարանների մուտքերն ու ելքերը փակվում են»,- ասաց իրավաբան, պատգամավոր Արամ Վարդևանյանն Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Դեպի բռնապետություն. Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ։
Նա նույնիսկ մի դեպք պատմեց, երբ մարզում մի գործով ամբաստանյալը փակել էր դատարանի դուռն ու դատավորին ասել էր՝ չես կարող մտնել ներս ու ինձ դատես։
«Մի քանի ժամ անց վարչապետի ցուցումով դռները բացվում են ու նույն անձը նույն դատավորի մոտ նիստի է մասնակցել։ Պատկերացնո՞ւմ եք, թե դատավոր-դատավարության մասնակիցներ հարաբերություններում մենք ինչ խայտառակ տեսարանի ականատես եղանք»,- ասաց նա։
Խոսելով դատավորի ներքին անկախության կարևորության մասին, Վարդևանյանը, որպես դրա ապահովման մեխանիզմ նշեց էլեկտրոնային մակագրման համակարգը։
«Դատավորը, որպեսզի անկախ լինի մյուս գործընկեր դատավորներից, պետք է դրա տեխնիկական հնաավորությունն էլ ունենա։ Էլեկտրոնային մակագարման համակարգը թույլ էր տալիս, որ դատավորն անկախ լինի դատարանի նախագահից, քանի որ նախկինում մակագրողը եղել է դատարանի նախագահ։ Դատական համակարգում տարինեռր շարունակ եղել են խնդիրներ, բայց միաժամանակ դրական դինամիկա է եղել, բարեփոխումներ կատարվել են։ Դրանցից մեկն էլ էլեկտրոնային մակագարման համակարգն էր, որի ներդրումը վերացրեց դատավորի՝ դատարանի նախագահից ունեցած կաշկանդվածությունը։ Բայց ի՞նչ եղավ վերջին չորս ամսվա ընթացքում։ էլեկտրոնային մակագարման համակարգը բառացիորեն առգրավվեցին ու մինչ օրս չկա այն»,- ասաց Վարդևանյանը։
Նա նկատեց, մինչ այս պահին իրենք քննարկում են դատական համակարգի խնդիրները, դատարանների նախագահներն են որոշում, թե ում մակագրեն գործերը՝ իրե՞նց, թե մեկ այլ դատավորի։
«Նրանք կարող են մակագրելիս ոնց ուզեն, այնպես էլ անեն։ Բայց սա խաթարում է դատավորի անկախությունը, քանի որ միայն մակագրման փաստը ենթադրում է դատավոր-դատարանի նախագահ շփում, որը պետք է չլինի։ Մեզ մոտ մշակույթն այնպիսին չէ, որ եթե դատարանի նախագահը շփվի դատավորի հետ, որևէ խնդիր չկա։ Ցավոք, մենք չունենք այս հասունությունը։ Եվ այս իշխանությունը, քաջ գիտակցելով այս ամենը, զերծ մնացին ձևականություններից, ուղղակի վերցրեցին մակագրման համակարգը, որ այն չլինի։ Սա լրջագույն խնդիր է»,- ընդգծեց Վարդևանյանը՝ նշելով, որ այս ամենը շատ վատ է ազդելու միջազգային կառույցներում Հայաստանի վարկանիշի վրա, հետևանքները դեռ հետո են տեսենելու տարբեր ոլորտներում։
Նա ընդգծեց, միջազգային կառույցում ցանկացած հարց քննարկելիս հնարավոր է Հայաստանի ներկայացուցիչներին հիշեցնեն. «Դուք չե՞ք այն երկիրը, որ դատարանների մուտքեր ու ելքեր են շրջափակում, դուք չե՞ք այն երկիրը, որ մակագրման համակարգն ընտրությունների ժամանակ վերցնում ու տանում եք, դուք չե՞ք, որ Վենետիկի հանձնաժողովն ասում է, ՍԴ դատավորներին չի կարելի մի քանի ժամում ասել, որ դուք այլևս դատավոր չեք, բայց Հայաստանում նման բան արել են»։
Իրավաբանի համոզմամբ, առկա խնդիրները մեզ խանգարելու են, ու փոխարեն շուտ լուծվելու գնալով խորանում են։
Հարակից հրապարակումներ`
- Այն դատավորները, որոք այսօր իշխանահաճո որոշումներ են կայացնում, երեկ էլ են կայացրել, վաղն էլ են կայացնելու. Գյուլումյան
- Էլինար Վարդանյան. Մթնոլորտը դառնում է պայթունավտանգ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան