Դավիթ Տոնոյանը ազատ չի արձակվի
Վերաքննիչ դատարանը մերժել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին խափանման միջոցը՝ կալանքը վերացնելու հարցով պաշտպանական կողմի բողոքը: Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը:
«Դատարանը մերժեց մեր բողոքը: Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվեց օրինական ուժի մեջ»,-ասաց պաշտպանը և հավելեց․
«Պաշտպանական կողմը դեռ որոշման օրինակը չի ստացել, ծանոթ չէ բովանդակությանը, սակայն, հաշվի առնելով այն փաստարկները, որոնք ներկայացվել էին իրենց բողոքի մեջ, համոզված եմ, որ դա պետք է բավարարվեր»:
Պաշտպանական կողմը պատրաստվում է այդ որոշումը ստանալուց հետո պարտադիր կարգով դա բողոքարկել:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Տոնոյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը Տիգրան Սահակյանը մակագրել է ինքն իրեն
- Նարեկ Սամսոնյան. Ի՞նչ միջպետական սկանդալով է սպառնում Դավիթ Տոնոյանը
- «Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի լռությունը կապված է Նիկոլ Փաշինյանի անձի հետ
- Սրա մասին պետք է խոսի ինքը՝ Դավիթ Տոնոյանը. Ղազինյան
- Փաստաբանական խումբ. Դավիթ Տոնոյանը պայքարելու է հանուն արդարության, իր անմեղության և բարի համբավի վերականգման համար
- Դավիթ Տոնոյանի, Օնիկ Գասպարյանի, Ջալալ Հարությունյանի անվտանգությունը պետք է լիարժեքորեն ապահովվի. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան