Արմեն Չարչյանի առողջական վիճակը մնում է ծանր, գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում. Էրիկ Ալեքսանյան
Անազատության մեջ գտնվող հայտնի բժիշկ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը մնում է ծանր: Լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Նա նշեց, որ Ա. Չարչյանի մոտ առկա հիվանդության տեսակը՝ շաքարային դիաբետի ծանր ձև՝ ինսուլինակախյալ, ստանում է 100-ից ավելի միավոր ինսուլին, ինչը խնդրահարույց հանգամանք է առողջական վիճակի առումով:
Ինչ վերաբերում է դատարանի կողմից նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությանը, պաշտպանն ասաց, որ դատաբժշկական եզրակացությանը մինչ օրս չունեն:
«Սպասում ենք, թե երբ կլինի, որպեսզի հաջորդ դատական նիստում դատաբժշկական եզրակացության պայմաններով վերջնականապես քննարկվի Արմեն Չարչյանի խափանման միջոցի փոփոխման հարցը, քանի որ գրավի վերաբերյալ իմ միջնորդության լուծումը դատարանը հետաձգեց՝ պայմանավորելով այդ եզրակացությամբ»,- ասաց Է. Ալեքսանյանը:
Նա հայտնեց, որ Արմեն Չարչյանն այլևս քաղաքացիական հիվանդանոցում չէ, այժմ գտնվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կալանավորվել է օգոստոսի 23-ին: Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել էր Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։
Ա.Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Չարչյանն առավել վտանգավոր հանցագո՞րծ է, քան փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկած սրիկա՞ն. Իշխանյան
- Եթե սա չէ քաղաքական հետապնդումը, բա էլ ո՞րն է. Չարչյանի պաշտպան
- Արմեն Չարչյանը կշարունակի մնալ կալանքի տակ
- Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
- Արմեն Չարչյանի պաշտպանը խնդրեց դատարանին թույլ չտալ ուշացված արդարադատության
- Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստը մեկնարկել է
- Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել. Պաշտպան
- Ռոբերտ Քոչարյանն այցելել է Արմեն Չարչյանին
- Ես գլխավոր դատախազին ասացի՝ վաղը, վաղը չէ մյուս օրը կարող է ուշ լինել. Ի աջակցության Չարչյանի բողոքող բժիշկ
- Բժիշկները հավաքվել են գլխավոր դատախազության մոտ՝ ի աջակցություն Արմեն Չարչյանի
- Արմեն Չարչյանը հերքել է Վիտալի Բալասանյանի՝ իրեն այցելելու մասին լուրը. Էրիկ Ալեքսանյան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի