Թուրքիայում Հնդկաստանի դեսպանատան թվիթները Հայաստանից դարձել են քննարկման թեմա
Հոկտեմբերի 12-13-ին առաջին անգամ այցով Հայաստանի Հանրապետությունում էր Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։
Սուբրամանյամ Ջայշանկարն Հայաստան իր այցով ու նաև տպավորություններով ակտիվորեն կիսվում էր թվիթերում, նկարներ հրապարակում։
Հնդկաստանի ԱԳ նախարարը Հայաստան ժամանելուց անմիջապես հետո նաև հայերեն գրառում էր կատարել։
Հնդկաստանի ԱԳ նախարարի այցի գրեթե բոլոր թվիթները տարածել է նաև Թուրքիայում Հնդկաստանի դեսպանատան պաշտոնական էջը՝ այդ թվում նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցը։
Սակայն համացանցում ակտիվորեն տարածվում ու քննարկվում է Թուրքիայում Հնդկաստանի դեսպանատան ինչպես ասում են «Quote»-ով՝ գրառումով ռեթվիթը, որում տեղադրել են Հայաստանի ու Հնդկաստանի դրոշներն ու ձեռքսեղմում՝ խորհրդանշելով երկու երկրների բարեկամությունը, ու տարածելով Ջայնշանկարի այցը Ազգային պատկերասրահ, որտեղ վերջինիս ցուցադրում են Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում գտնվող Աջանտա բուդդայական տաճարավանքային համալիրի պատերի նկարներից՝ արված Սարգիս Խաչատրյանի կողմից։
Օգտատերերը նշում են, թե այսպիսով հնդիկները ծաղրում են թուրքերին ու ադրբեջանցիներին։
«Թուրքիայում Հնդկաստանի դեսպանատունը Twitter-ում գրառում է կատարել Հնդկաստանի և Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության մասին :)»,- գրել է մի հնդիկ օգտատեր։
«Հնդիկները սիրում են հայերին․․․ այս թվիթը լցրեց իմ օրը․․․ Թուրքիայում Հնդկաստանի դեսպանությունը միացել է խնջույքին․․․համագործակցությունը երկու հնագույն քաղաքակրթությունների միջև․․․․»,- մեկնաբանում են թվիթերի օգտատերերը։
Ajanta in Armenia. Paintings of the caves by noted Armenian Artist Sarkis Khachaturian at National Gallery of Armenia in Yerevan. pic.twitter.com/nsYDRTgU2t
— Dr. S. Jaishankar (@DrSJaishankar) October 13, 2021
Հարակից հրապարակումներ`
- Հայկական կողմը վերահաստատել է Ջամմուի ու Քաշմիրի հարցում Հնդկաստանին սատարելու դիրքորոշումը․ ԱԳՆ
- Միրզոյան․ ՀՀ-ն աջակցում է Հնդկաստանին՝ ՄԱԿ ԱԽ-ում մշտական անդամություն ստանալու ու Ջամու և Քաշմիրի հարցում
- Հնդկաստանի ԱԳ նախարար․ Կապակցվածության պակասը խոչընդոտ է մեր մարդկանց շփումների և տնտեսական, առևտրային փոխանակումների համար
- Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա