«Ժողովուրդ». Իշխանությունը քննարկում է հոկտեմբերի 25-ին Փաշինյանի՝ խորհրդարան գնալ-չգնալու հարցը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությանը մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին հայրենի իշխանությունը քննարկում է հոկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարան գնալ-չգնալու հարցը: Ըստ մեր տեղեկությունների՝ այդ օրը հայրենի խորհրդարանում պետք է կայանա հանձնաժողովների համատեղ նիստ, որը կազդարարի 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: Բանն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադրություն ունի հենց այդ համատեղ նիստում անձամբ ներկայացնել բյուջեի նախագիծը, այնուհետ «պաս տալ» ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանին, որն այդ ոլորտում դեռևս նոր է ու անփորձ: Հարցը դեռևս քննարկումների փուլում է, ու վերջնական պատասխան չկա:
Հայտնի է նաև, որ խորհրդարանում կլինեն նաև Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը. ամեն մեկը պետք է ներկայացնի իր ոլորտի հետ կապված ծախսերը, լուծումները տարբեր հարցերում:
Ի դեպ, նշենք, որ նախարար Մկրտչյանն էլ իր ոլորտում է անփորձ ու առաջին անգամ պետք է խորհրդարանի «դատին» ներկայանա նախարարի կարգավիճակում: Ինչպես հայտնի է, Նարեկ Մկրտչյանը մինչև այս եղել է իմքայլական պատգամավոր, ու բոլորի համար անհասկանալի է, թե նա ինչպես պետք է այդ հսկայական նախարարության ծախսերը ներկայացնի: Մենք տեղեկացանք նաև, որ հոկտեմբերի 25-ին՝ բյուջեի նախագիծը ներկայացնելուց հետո, հանձնաժողովներում քննարկումները կվերսկսեն նոյեմբերի 1-ից, քանի որ հայրենի խորհրդարանում հոկտեմբերի 26-ին մեկնարկելու է ԱԺ հերթական նստաշրջանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան