Իրանի զորավարժությունների անցկացման նպատակն է՝ հուսադրել բարեկամներին և նախազգուշացնել թշնամիներին
Իրանի ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի քաղաքական ու գաղափարական գրասենյակի պատասխանատու Հոջաթոլէսլամ Ալի Սաիդին հայտարարել է, որ Իրանի զինված ուժերի զորավարժությունների անցկացման նպատակն է՝ տարածաշրջանում հուսադրել բարեկամ երկրներին ու նախազգուշացնել թշնամիներին: Այս մասին գրում է Pars Today-ը։
Հոջաթոլէսլամ Ալի Սաիդին, անդրադառնալով երկրի կենտրոնական ու հյուսիս արևմտյան սահմաններին, և մասնավորապես՝ «Վիլայեթի երկինք 1400» վարժանքների անցկացման նպատակներին, ասել է. «Այս զորավարժությունների անցկացումը թշնամիներին նախազգուշացնում է, որ եթե թեկուզ չնչին նկրտումներ ունենան Իրանի տարածքների նկատմամբ, կառճակատվեն մեր կանխարգելիչ ուժի հետ»:
Այն մասին, որ Իրանի կենտրոնական և հյուսիս արևմտյան շրջաններում անցկացված զորավարժությունները որքանով է կապվում Իրանի հարևանությամբ առկա մատահրավերների հետ՝ Իրանի գլխավոր գերագույն հրամանատարի քաղաքական ու գաղափարական գրասենյակի պատասխանատուն ասել է. «Մենք բոլոր սահմաններում պետք է պատրաստ լինենք, այս քայլերն ու զորավարժանքները երկրի անկախության ու տարածքային ամբողջականության պաշտպանների պատրաստվածության համար է»: