Խիստ հակասահմանադրական եմ համարում բոլոր նախաձեռնվող միջոցառումները․Իրմա Ճաղարյան
Կիրառվող միջոցառումներն ու դրա շրջանակներում նախաձեռնվող օրենսդրական փոփոխությունները պառակտում են մտցնելու գործատուի և աշխատակցիների միջև և դա հանգեցնելու է մի շարք խնդիրների ոչ միայն իրավական առումով, այլ նաև միջանձնային։ Այս մասին պանելային քննարկման ժամանակ ասաց «Ջեյ-Փի» Փաստաբանական գրասենյակի տնօրեն Իրմա Ճաղարյանը։
«Սա ծանրաբեռնելու է դատարանն իրավական առումով, այնքանով որքանով համապատասխան հայցադիմումներ են ներկայացվելու։ Սա ոչ միայն աշխատանքային իրավահարաբերություններում է հայցերի հիմք հադիսանալու, այլ նաև վարչական դատարանի ծանրաբեռնվածծությունն է ավելացնելու, քանի որ շուտով սկսվելու են ստուգումները, տուգանվելու են աշխատակիցները, գործատուները։
Նշեմ, որ նման իրավասություններ այս պահի դրությամբ չունեն, քանի որ Վարչական օրենսգիրքը պատասխանատվություն չպատվաստվելու կամ չթեստավորվելու համար ամսվա կտրվածքով երկու անգամ չի նախատեսում։ Սա լուրջ խնդիր է առաջացնելու դատարանների համար։ Ես խիստ հակասահմանադրական եմ համարում բոլոր նախաձեռնվող միջոցառումները ՝ աշխատող-գործատու հարաբերություններում նման փոփոխություններ մտցնելու տեսանկյունից»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Որևէ տեղ չկա փաստաթուղթ, որ պատվաստումներն իրապես միակ գիտական լուծումներն են․ իրավաբան
- Թշնամին կրակում էր Արցախի երկու ուղղություններով, իսկ կառավարությունը քննարկում էր տնամերձ խնձորենիների հարցը. Լարիսա Ալավերդյան
- Մամուլի դեմ պայքարում իշխանությունների հաջողության դեպքում Հայաստանը կգնա դեպի դիկտատուրա. Սաթիկ Սեյրանյան
- Չպետք է սրանց թույլ տալ, որ ՀՀ-ում ազատ խոսքի, բազմակարծության միջավայրը վերջնականպես վերացնեն. Աննա Մկրտչյան
- Մեկ անձի իշխանություն է, ի վերջո նրա վզից կախվելու է ժանգոտ կողպեք. Աղվան Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա