Լավրովի կարծիքով «օմբուդսմեն» անունը «քաղաքականապես կոռեկտ» չէ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կատակով առաջարկել է, թե ինչպես կարելի է քաղաքական կոռեկտության տեսանկյունից փոխել իրավունքների և ազատությունների պահպանումը վերահսկող անձանց պաշտոնների անունները՝ «օմբուդսմեններ», հավելելով, որ ռուսերեն տերմինն իր համար ավելի հարազատ է։ Այս մասին գրում է Ria-ն։
«Ես ուզում եմ նախազգուշացնել ձեզ, որ ժամանակակից աշխարհում «օմբուդսմեն» տերմինը, որն այդքան հաճախ օգտագործվում է, կարող է քաղաքականապես ոչ կոռեկտ լինել: Ավելի լավ է այդ դեպքում ասել, որ կա «օմբուդսվումեն» (անգլերեն՝ ombudswoman) և «օմբուդսմեն» (օmbudsman), բայց հաշվի առնելով Պետերբուրգում կանանց ֆորումում քննարկումը, երևի, ավելի լավ է ասել չեզոք մի բան`«օմբուդսպերսոն» (ombudsperson), օրինակ», - ժպտալով ասել է Լավրովը՝ Մոսկվայում Հայրենակիցների համաշխարհային կոնգրեսում կայացած քննարկման ժամանակ:
«Ինձ համար ռուսերեն «լիազորված» (уполномоченный) բառը շատ ավելի մոտ է», - հավելել է Լավրովը: