Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն ազատության մեջ է
Րոպեներ առաջ Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Այս մասին հայտնում է «Առուշ Առուշանյան» դաշինքը:
Հիշեցնենք՝ երեկ Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանից տեղեկացել էր, որ Սյունիքի մարզի դատարանում՝ նախագահությամբ դատավոր Բորիս Բախշիյանի, հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի և մյուսների գործով նախնական դատական նիստը, որի ընթացքում քննարկվել է Մենուա Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը։ Դատարանը որպես գրավի չափ էր սահմանել 30 միլիոն ՀՀ դրամը։
Հարակից հրապարակումներ`
- Այս ամենի հիմքում քաղաքական պատվերն է. Մենուա Հովսեփյանի պաշտպան
- Գորիսի փոխքաղաքապետերից Մենուա Հովսեփյանը կալանավորվել է, Իրինա Յոլյանը՝ ոչ
- Գորիսը մաքսիմում արել է ամեն բան․ Մենուա Հովսեփյան
- Թուրքը Սյունիք ոտք չի դնելու. Մենուա Հովսեփյան