Ռուբեն Մելիքյան. Դատական համակարգում այսքան մեծ գահավիժում երբեք չի եղել
Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ, Հայաստանի արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը մեթոդական մի սխալ է նկատել, երբ խոսում են դատական համակարգում առկա իրավիճակի մասին։
«Մենք շատ հաճախ ենք ասում, որ նման վատ վիճակ երբեք չի եղել։ Եղել է։ Բայց մի ուրիշ բան չի եղել, այսքան մեծ գահավիժում երբեք չի եղել»,- հայտարարեց նա Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Դեպի բռնապետություն. Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ։
Նրա խոսքով, չի կարելի պնդել, որ օրինակ, 90-ականներին Հայաստանի դատական համակարգն ավելի լավն էր, քան այսօր։
«Այդպես, չէ, բայց մենք ունեցանք շատ դինամիկ զարգացում։ Օրինակ, էլեկտրոնային մակագրման համակարգն ամբողջությամբ փոխեց այնտեղ առկա տրամաբանությունը, որակական փոփոխություն բերեք»,- ասաց նա։
Ռուբեն Մելիքյանը հիշեց՝ նախկինում անձը նշանակվում էր դատարանի նախագահ ու ցմահ մնում այդ պաշտոնին, մինչդեռ 2015-ի սահմանադրական փոփոխությունների ամենահիմնարար դրույթներից մեկն այն է, որ դատարանի նախագահ նշանակվում են 3 տարի ժամկետով ու այլևs չեն կարող լինել դատարանի նախագահ։
«Սա արվեց այն բանի համար, որ դատավոր-դատարանի նախագահ հարաբերությունները չլինեն ենթակայի հարաբերություններ, դրա տարրերից մեկն էլ էլեկտրոնային մակագրման համակարգի ներդրումն էր»,- ասաց բանախոսը։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Վարդևանյան. էլեկտրոնային մակագրման համակարգը բառացիորեն առգրավվեցին
- Այն դատավորները, որոք այսօր իշխանահաճո որոշումներ են կայացնում, երեկ էլ են կայացրել, վաղն էլ են կայացնելու. Գյուլումյան
- Էլինար Վարդանյան. Մթնոլորտը դառնում է պայթունավտանգ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան