Ռուբեն Մելիքյան. Կան դատավորներ, որոնց պետք է ազատել պատմուճանից, սակայն ԱՆ-ն վարույթ է հարուցում Ս. Մարաբյանի նկատմամբ
Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) պահանջի մասին այսօր հիշեցրեց իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ, արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը։
«Սեպտեմբերի 22-ին այն վերահաստատեց իր պահանջը, որ արդարադատության նախարարը զրկվի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձարգույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ԲԴԽ-ն նախարարի մի քանի միջնորդություններ մերժել է։
Ռուբեն Մելիքյանն ընդգծեց, որ քաղաքական ղեկավարությունը ոչ միայն չի պատրաստվում հարգել միջազգային գործընկերների դիրքորոշումը, այլև կարծում է, որ ավելի շատ կարգապահական վարույթներ պետք է հարուցել դատավորների նկատմամբ։
Նախկին փոխնախարարը հիշում է, իր պաշտոնավարման ընթացքում միջազգային գործընկերները գալիս ու կռիվ էին անում՝ պահանջելով, որ թույլ չտան այն ժամանակ արդարադատության խորհուրդին, հիմա՝ ԲԴԽ-ին դատական ակտերի համար դատավորիներին պատասխանատվության ենթարկել։
«Ասում էին՝ դա հնարավոր է բացառիկ դեպքերում։ Պահպանվեց այդ հնարավորությունը, գրվեցին ուժեղ բառեր, բայց ուժեղ բառերով խնդիր չի լուծվում, հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես է դա չարաշահվում։ Բայց մենք հիմա չենք տեսնում նույն արձագանքը միջազգային կառույցների կողմից»,-ասաց նա։
Իրավապաշտպանն ընդգծեց, այո, կան վատ դատավորներ, որոնց օր առաջ պետք է ազատել դատավորի պատմուճանից, իրավունք չունեն արդարադատություն իրականացնել, սակայն արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցում դատավոր Սերգեյ Մարաբյանի նկատմամբ։
«Ինձ թվում է չկա մի երկիր՝ եվրոպական, ամենազարգացած, որի դատական համակարգում Սերգեյ Մարաբյանը չէր փայլի իր գիտելիքներով, շիտակությամբ, կեցվածքով, արժեքներով։ Նա ձևավորել է անկախ դատավորի մոտեցում, դա հեշտ բան չէ»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Դանիբեկյանի արածը ոչ միայն արդարադատություն չէ, այլ ոչինչ է. Էրիկ Ալեքսանյան
- Ռուբեն Մելիքյան. Դատական համակարգում այսքան մեծ գահավիժում երբեք չի եղել
- Արամ Վարդևանյան. էլեկտրոնային մակագրման համակարգը բառացիորեն առգրավվեցին
- Այն դատավորները, որոք այսօր իշխանահաճո որոշումներ են կայացնում, երեկ էլ են կայացրել, վաղն էլ են կայացնելու. Գյուլումյան
- Էլինար Վարդանյան. Մթնոլորտը դառնում է պայթունավտանգ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան