Ռուսաստանը զգուշացրել է Թուրքիային Սիրիայի հյուսիսի վերաբերյալ
Սիրիայի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի ամբողջ երկրի տարածքում: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը, գրում է ermenihaber-ը։
«Մենք հանդես ենք գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության պահպանման օգտին: Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է և դրա հիման վրա մենք շփումներ ենք իրականացնում, այդ թվում Թուրքիայի հետ: Այսօր մենք ասում ենք, որ Սիրիայի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի երկրի ամբողջ տարածքում»,- ասել է ռուս պաշտոնյան:
Նշենք, որ Սիրիայի հյուսիսային շրջանների մի մասը փաստացի գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ: Առաջիկայում Թուրքիան պատրաստվում է նոր ռազմական գործողություններ սկսել Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ: Ռազմական օպերացիան ընթանալու է այն շրջաններում, որոնք դեռևս քրդերի վերահսկողության տակ են:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա