Մամուլի դեմ պայքարում իշխանությունների հաջողության դեպքում Հայաստանը կգնա դեպի դիկտատուրա. Սաթիկ Սեյրանյան
«Հեղափոխությունից հետո այն, ինչ տեղի է ունենում մամուլի, խոսքի ազատության նկատմամբ, հետին պլան է մղում, այն բոլոր նման դեպքրեը, որոնք տեղի են ունեցել նախկին իշխանությունների ժամանակ»,-«Դեպի բռնապետություն.Հետընթաց իրավունքներից» թեմայով քննարկման ժամանակ ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունն առաջին իսկ օրվանից հանրային հարթությունում մամուլի դեմ գեներացրել է թշնամանք, երբ ցուցակներ էր հրապարակում, թե որ լրատվամիջոցներից կարելի է օգտվել և որից՝ ոչ՝ զուգահեռաբար թիրախավորելով առանձին լրագրողներին:
Ըստ Սեյրանյանի՝ լրագորղները շատ կոշտ, դաժան հարձակումների են ենթարկվել, բայց դեռ դիմակայում են:
Նա հայտնեց, որ մշտապես լրագրողներին հորդորում էին սոցիալական հարթակներում զուսպ լինել քաղաքական հայտարարություններ անելիս, բայց հատկապես պատերազմի օրերին և դրանից հետո դժվար էր նրանց զսպելը:
«Մամուլի դեմ որևէ գործողություն՝ գործողություն է խոսքի ազատության, հասրակության տեղեկացված լինելու իրավունքի դեմ, այն միայն մամուլի խնդիրը չէ»,-ասաց Սեյրանյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունները մամուլի դեմ պայքարում են միաժամանակ մի քանի հարթությունում՝ օրենսդրական, ֆինանսական և քարոզչական՝ փորձելով լռեցնել մամուլը և նրան զրկել սուղ ֆինանսական միջոցներից:
Որպես հիմնավորում բանախոսը հիշատակեց «Գովազդի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, ինչպես նաև վիրավորանքի և զրպարտության համար քրեական պատասխանատվության բազմապատկման օրենքը, որը լեգիտիմացվեց ՍԴ-ում:
«Իշխանությունը մամուլն հռչակել է դասակարգային թշնամի և ամեն միջոցներով հասարակության շրջանում փորձ է արվում ձևավորել կարծրատիպ, որ լրատվամիջոցներն իշխանություններին խանգարում են աշխատել, ծաղկեցնել և շենացնել երկիրը»,-հայտարարեց Ժուռնալիստների միության նախագահը և հավելեց. «Գործող իշխանությունը փորձում է վերացնել հանրային կառավարման համակարգի բոլոր այն ենթահամակարգերը, որոնք թեկուզ փոքր չափով կարողանում են իրականացնել իշխանությունը վերահսկելու գործառույթ և ապահովել հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմների առկայությունը, որն ընկած է ժողովրդավարական կարգի հիմքում»:
Ըստ Սեյրանյանի՝ քաղաքացիական հասարակության դեֆորմացման պարագայում մամուլն այն միակ օղակն է, որն իրականացնում է այդ գործառույթը և այն քիչ մեխանիզմներից է, որը խոչընդոտում է ամբողջությամբ միանձնյա իշխանություն հաստատելի նկրտումներին:
«Մամուլի դեմ պայքարում իշխանությունների հաջողության դեպքում Հայաստանը հաստատուն քայլեր է կատարելու դեպի դիկտատուրա ճանապարհով»,-ասաց Ժուռնալիստների միության նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Չպետք է սրանց թույլ տալ, որ ՀՀ-ում ազատ խոսքի, բազմակարծության միջավայրը վերջնականպես վերացնեն. Աննա Մկրտչյան
- Միայն ՀՀ-ի և Թուրքիայի օրենսդրությամբ է խիստ պատիժ սահմանվում պաշտոնյային վիրավորելու համար. Արա Ղազարյան
- Մեկ անձի իշխանություն է, ի վերջո նրա վզից կախվելու է ժանգոտ կողպեք. Աղվան Վարդանյան
- Ներկա իշխանության ամբողջ գործունեությունը նպաստել է, թե՛ պատերազմի սկսելուն, թե՛ նրա նման ելքին. Լարիսա Ալավերդյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան