ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմանների մասին՝ «Կոմիտասի պարկ» բնակելի թաղամասում անշարժ գույքի ձեռք բերման համար
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է արտոնյալ պայմաններ` Արաբկիր համայնքում գտնվող «Կոմիտաս պարկ» բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրում անշարժ գույք ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում են բանկից։
«Բանկը սկսել է ընդունել հիփոթեքային վարկի դիմումներ՝ անմիջապես կառուցապատողից, պետական ծրագրի շրջանակներում բնակարանների ձեռք բերման նպատակով՝ նախատեսված պետական ծառայողների համար՝ վարկի մասով վճարված տոկոսագումարների չափով եկամտահարկի վերադարձի հնարավորությամբ: Հաճախորդներն, ովքեր վիճակահանության արդյունքում ստացել են կառուցման փուլում գտնվող «Կոմիտաս պարկ» բնակելի համալիրում բնակարանների ձեռք բերման իրավունք, կարող են դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի Հիփոթեքային կենտրոն կամ որևէ այլ մասնաճյուղ: Անհատական մենեջերը կկազմակերպի վարկավորման ամբողջ գործընթացն՝ ապահովելով հաճախորդների համալիր ու հարմարավետ սպասարկում:
Բնակելի համալիրի յուրաքանչյուր բնակարանի համար ստորգետնյա կայանատեղում նախատեսված է առնվազն մեկ կայանատեղի, որը ծրագրի շրջանակներում համարվում է կցված բնակարանին որպես մեկ գույքային միավոր, և տրամադրվող հիփոթեքային վարկի պայմանագրի շրջանակներում նույնպես ենթադրում է վճարված տոկոսագումարների չափով եկամտահարկի վերադարձ:
Բանկը պետական ծրագրի շրջանակներում տրամադրում է վարկ բնակարանների ձեռքբերման համար՝ սկսած ընդամենը 10% կանխավճարից, տարեկան 10.3 - 12.6% (փաստացի տոկոսադրույք` 11.6% - 13.4%): Վարկի նվազագույն գումարը 1 մլն ՀՀ դրամ է, առավելագույնը՝ 200 մլն ՀՀ դրամ, մարման ժամկետը` 3 - 30 տարի: Բանկն իրականացնում է ձեռք բերված գույքի ապահովագրություն և վարկառուի անձնական ապահովագրություն վարկի գործողության ողջ ժամանակահատվածի համար:
Հիփոթեքային վարկ ստանալու համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Վարկավորման վերաբերյալ նախնական որոշումը կայացվում է 1.5 աշխատանքային օրվա ընթացքում:
«ՎՏԲ -Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն՝ Տաթևիկ Բադալյանը նշում է. «Հիփոթեքն այսօր շարունակում է մնալ Հայաստանում բնակարանների ձեռք բերման ամենատարածված եղանակներից մեկը, հատկապես՝ մայրաքաղաքում և երկրի այն շրջաններում, որտեղ բնակարաններն առավելապես թանկ են: Սա թույլ է տալիս մեր հաճախորդներին չհետաձգել անշարժ գույքի գնումը և լուծել բնակարանային հարցը մոտ ապագայում: Մենք անընդհատ բարելավում ենք հիփոթեքային վարկավորման պայմանները, զարգացնում ենք պրոդուկտների շարքը, ներդնում ենք նորանոր հնարավորություններ երկրի առաջատար շինարարական ընկերությունների հետ արդյունավետ համագործակցության համար: Ոչ հեշտ 2020թ․-ից հետո հիփոթեքային շուկան վերականգնվում է ավելի արագ, քան սպառողական վարկերի մյուս սեգմենտները, և ՎՏԲ-Հայաստան Բանկը, որպես այս ոլորտի առաջատարներից մեկը, նույնպես վերսկսել է հիփոթեքային բիզնեսի ինտենսիվ աճը՝ 2021թ․-ին մեր հիփոթեքային պորտֆելն աճել է 25%-ով»:
«Կոմիտաս պարկ» բնակելի համալիրում պետական ծրագրով անշարժ գույքի վարկով ձեռք բերման պայմանների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում՝ սեղմելով հղումը։
Հիփոթեքային կենտրոնում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով, ինչպես նաև այս հղումով» ,- հայտնում են ընկերությունից:
ՎՏԲ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը զգուշացնում է հաճախորդներին հեռախոսազանգերի միջոցով խարդախությունների մասին
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես եկավ որպես Build Armenia 2021 ցուցահանդեսի գործընկեր
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցել է Հայկական գործարար համաժողով 2021-ին
- ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը
- ՎՏԲ-Հայաստան Բանկ. Շահավետ պայմաններ՝ ավտովարկով Mazda և Suzuki մակնիշի ավտոմեքենաներ ձեռք բերելու համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է աշակերտներին և ուսանողներին Գիտելիքի օրվա առթիվ
- ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան իրականացնել ակնթարթային դրամական փոխանցումներ
- ՎՏԲ -Հայաստան Բանկի հաճախորդները կարող են իրականացնել բանկային գործարքներ Upay-ի 42 մասնաճյուղերում
- ՎՏԲ-Հայաստան. Ակտիվ օգտագործե՛ք Ձեր վարկային քարտը և ստացե՛ք նվեր Բանկի 20 վճարային մատանիներից մեկը
- ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները
- ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտներին՝ դիպլոմների շնորհման արարողության ժամանակ
- Արմավիր քաղաքում բացվեց «Ռուսական կենտրոն»` ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական աջակցությամբ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է նոր ակցիա՝ «Ամառային ավանդ»
- ՎՏԲ-Հայաստան Բանկ. Դարձե՛ք cashback մարաթոն ակցիայի մասնակից և ստացե՛ք Ձեր cashback-ը
- Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան