Թեստավորման հերթերն ու կորոնավիրուսի աճող թվերը. Ո՞վ է մեղավոր
Երևանի տարբեր փողոցներում այս օրերին հաճախ կարող ենք տեսնել կուտակումներ։ Լաբորատորիաների առջև մարդիկ սպասում են թեստավորման իրենց հերթին։ Չի բացառվում, որ նրանցից ոմանք թեստ հանձնելու եկել են ոչ թե առողջապահության նախարարի որոշման պահանջը կատարելու ու աշխատավայր ՊՇՌ թեստի պատասխան տանելու համար, այլ ուղղակի ախտանշաններ ունեն։
Ավելին, չի բացառվում, որ աշխատավայր տեղեկանք տանելու համար թեստավորված քաղաքացու մոտ կորոնավիրուս հաստատվի։ Ու քանի որ հերթերում կանգնած մարդկանցից շատերն առանց դիմակի են, վարակը կարող է շատ արագ տարածվել ու նպաստել կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի արագ աճին։
Ի վերջո, նման հրամանի հեղինակ նախարարի ղեկավարած գերատեսչությունում պետք է կանախատեսեին այս իրավիճակն ու աշխատեին թեստավորում իրականացնող լաբորատորիաների հետ, մեխանիզմ մշակեին՝ կանխելու վարակի հնարավոր տարածումն ու համավարկի պայմաններում մարդկանց կուտակումները։
Չի բացառվում, որ հիվանդացության դեպքերի աճը նաև պայմանավորված է հենց այս գործոնով։ Էլ չենք խոսում այն խնդրի մասին, որ այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ գրեթե զրկված են լաբորատորիաներում այլ հետազոտություններ անցնելու հնարավորությունից։
Հիշեցնենք, որ կատարվել է 15 616 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1765 նոր դեպք։ Անցած մեկ օրում մահացել է կորոնավիրուսով 39 հիվանդ։
Լուսանկարներն արվել են այսօր՝ կեսօրից հետո։
Հարակից հրապարակումներ`
- Դպրոցի շենքում թեստավորե՞լ են կորոնավիրուսի ախտանիշներ ունեցողների
- 15.10.2021. ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային 1765 նոր դեպք, որից 38-ը մահվան ելքով
- 14.10.2021. Կորոնավիրուսի 1589 նոր դեպք է գրանցվել, մահացել է 29 հիվանդ
- Չի բացառվում`այլ սահմանափակումներ և նաև թեստի պահանջի ժամանակահատված քննարկվի. ԱՆ ներկայացուցիչ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին