ԿԲ-ն՝ ներբանկային շուկայում գործարքների մասին
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը հրապարակել է տվյալներ հոկտեմբերի 11-15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների վերաբերյալ.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 139,301,393 ԱՄՆ դոլար 477.25 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 126,239,646 ԱՄՆ դոլար 480.47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 20,300,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 478.90 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 18,065,786 եվրո 551.67 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 30,327,329 եվրո 557.68 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,690,968,413 ՌԴ ռուբլի 6.62
դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,628,202,211 ՌԴ ռուբլի 6.71 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Հոկտեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 45.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 31.5 մլն ԱՄՆ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում