Apple- ը կարող է միլիոններով կրճատել iPhone 13-ի արտադրությունը
Համակարգչային չիպերի սղության պատճառով համաշխարհային մատակարարման շղթայում առաջացած խնդիրներով պայմանավորված՝ Apple-ը կարող է այս տարի արտադրվող iPhone 13-ի թիվը կրճատել մինչև 10 միլիոն:
Այս մասին գրում է «The Guardian»-ը՝ նշելով. որ ակնկալվում էր Apple-ն այս տարի կարտադրի iPhone-ի նոր մոդելների 90 միլիոն օրինակ, սակայն, ըստ ամենայնի, այդ թիվը ավելի փոքր կլինի, քանի որ չիպերի մատակարարները, ներառյալ Broadcom-ը և Texas Instruments-ը, դժվարանում էին բաղադրիչներ մատակարարել:
Այս լուրերի ֆոնին ընկերության արժեթղթերի գինը նվազել է 1.2%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան