Chanel-ը սահմանափակել է իր պայուսակների ամենահայտնի մոդելների վաճառքը
Հեղինակավոր Chanel նորաձևության տունը սահմանափակել է իր պայուսակների ամենահայտնի ու պահանջված մոդելների վաճառքը: Խոսքը Classic Flap Bag և Coco Handle մոդելների մասին է։ Այս մասին գրում է graziamagazine.ru-ն։
Այժմ գնորդը կարող է տարեկան գնել ոչ ավելի, քան մեկ նման մոդել: Նոր կանոնները կտարածվեն նաև կաշվե այլ աքսեսուարների վրա. այժմ մեկ անձի կվաճառեն միայն երկու նույնական ապրանք:
Այս սահմանափակումը վերաբերում է միայն Հարավային Կորեային:
Չնայած այն հանգամանքին, որ այս տարի Chanel-ն արդեն եռապատկել է գները, բուտիկներում շարունակում են հսկայական հերթեր գոյանալ: Ամենից հաճախ վերավաճառողները գնում են ապրանքներ՝ դրանք ավելի լավ գնով վերավաճառելու համար՝ զրկելով ֆրանսիական ապրանքանիշի հաճախորդներին ցանկալի իրը գնելու հնարավորությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան