Թշնամին կրակում էր Արցախի երկու ուղղություններով, իսկ կառավարությունը քննարկում էր տնամերձ խնձորենիների հարցը. Լարիսա Ալավերդյան
«Բռնապետության հմտություններ այս խունտան չունի, այն բացառապես այլ՝ թշնամի պետությունների ծրագրերին և ռազմավարական նպատակներին ծառայեցնելու գործիքակազմ է»,-«Դեպի բռնապետություն.Հետընթաց իրավունքներից» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը և նկատեց, որ ստալինյան բռնապետությունը գոնե տվյալ պետության ներսում էր ձևավորվել:
Նրա խոսքով՝ Հայաստանի բռնապետությունը ՀՀ քաղաքացիներին պարտադրված է և այն այլ բռնապետերին ենթարկելու խնդիր է լուծում
Ըստ Ալավերդյանի՝ մարդու իրավունքները և խոսքի ազատությունն ամենակեղտոտ գլոբալիստական ուժերի կողմից օգտագործվում են որպես գործիքակազմ իրենց ավելի պղտոր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար:
Նա նկատեց, որ խոսքի ազատության դեմ Հայաստանում իրականացվող բռնությունների մասին ժողովրդավարական պետությունները ոչ թե լռում են, այլ խրախուսում են՝ միլիարդների օգնություն տրամադրելով:
«Երեկ թշնամին կրակում էր Արցախի երկու կարևոր ուղղություններով, իսկ այդ ժամանակ կառավարությունը քննարկում էր տնամերձ խնձորենիների հարցը: Սա քրիստոմատիկ մանիպուլյատիվ տեխնոլոգիա է, որ հասարակության ուշադրությունը շեղեն մեր համար կարևոր օրհասական խնդրից, որ բոլորը քննարկեն խնձորենիների խնդիրը, որը լրատվական դաշտը հաջողությամբ արեց»,-ասաց Լարիսա Ալավերդյանը՝ պնդելով որ իշխանություններն օգտվում են հայտնի կենտրոնների մշակած տեխնոլոգիաներից:
Նրա խոսքով՝ Հայաստանի հասարակությունը պետք է իր մեջ ուժ գտնի և դիմադրի այդ տեխնոլոգիաներին:
Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ՝ երբ Հայաստանում սահմանափակվում է խոսքի ազատությունն, ապա այն նշանակում է, որ մարդը դուրս է մղվում իր կարևորագույն իրավունքից՝ պետության կառավարման մասնակցությունից:
Ըստ նրա՝ այդ ամենի նպատակը միջազգային սուբյեկտայնությունից պետության զրկելն է, որից հետո այն դառնում է ոչ թե տարածք, այլ կիլոմետրեր, որոնց վրայով կարող են անցնել:
«Միջազգային կազմակերպությունները քարտ բլանշ են տվել այս իշխանություններին, որոնք կարող են անել ցանկացած բան, քանի որ գլոբալիստական պղտոր նպատակներն են եղել նրանց առաջ դրված խնդիրները»,-հայտնեց ՀՀ նախկին օմբուդսմենը և հավելեց. «Այս իշխանությունը մի բանում չի հաջողել՝ չեն կարողացել ամբողջ Արցախն տալ Ադրբեջանին»
Լարիսա Ալալվերդյանն առաջարկեց արձանագրել, որ այսօր պայքարը ոչ թե միայն ժողովրդավարության համար է, այլ՝ որպես ազգ լինել-չլինելու:
«Պետք է այնպես փոխել մեր պայքարի գործիքակազմը, որ կարողանանք դիմակայել շատ հմուտ կենտրոններին, որոնցից կառավարվում են այս իշխանությունները»,-ասաց Ալավերդյանը և հավելեց. «Մամուլի դեմ հարձակումները պլանավորված են և իշխանություններն անշեղորեն կատարում են այն ծրագրերը, որոնք ամբողջովին նպաստում են թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը»:
Նա առաջարկեց պետության համար պայքարել հանրության միջոցով և դրա համար ստեղծել հանրային տրիբունալ:
Հարակից հրապարակումներ`
- Մամուլի դեմ պայքարում իշխանությունների հաջողության դեպքում Հայաստանը կգնա դեպի դիկտատուրա. Սաթիկ Սեյրանյան
- Նման անատամ վարքագիծը միայն ավելի ու ավելի է լկտիացնում թշնամուն. Արամ Վարդևանյան
- Չպետք է սրանց թույլ տալ, որ ՀՀ-ում ազատ խոսքի, բազմակարծության միջավայրը վերջնականպես վերացնեն. Աննա Մկրտչյան
- Մեկ անձի իշխանություն է, ի վերջո նրա վզից կախվելու է ժանգոտ կողպեք. Աղվան Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին