Մոսկվայում մետրոյի բոլոր կայարաններում գործարկվելու է «դեմքով» վճարման համակարգը
Այսօր Մոսկվայի մետրոյի բոլոր կայարաններում պետք է ամբողջությամբ գործարկվի «խելացի» տեսախցիկների համակարգը՝ կենսաչափական տվյալների օգտագործմամբ։ Նրանք թույլ են տալիս վճարել ճանապարհորդության համար «FacePay»՝ դեմքի ճանաչման տեխնոլոգիայի միջոցով, և միևնույն ժամանակ ճշտել ուղևորի դեմքը՝ իրավապահ ծառայությունների տվյալների շտեմարաններով։ Այս մասին գրում է RBC-ն։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ այս օրվանից «խելացի» տեսախցիկները կաշխատեն բոլոր կայարաններում:
Տեխնոլոգիան օգտագործելու համար հարկավոր է ներբեռնել Մոսկվայի մետրոյի ծրագիրը: Հավելվածի FacePay բաժնում պետք է ներբեռնել դեմքի լուսանկարը և կցել բանկային քարտ: Դրանից հետո համակարգը պատրաստ կլինի օգտագործման համար: Ուղևորը մոտենում է սարքին և նայում տեսախցիկին: «Խելացի» տեսախցիկը ճանաչում է նրան, և ուղեվարձը հանվում է ուղևորի քարտից:
Ըստ պլանների, հետագայում այս համակարգին միացված կլինեն Մոսկվայի կենտրոնական շրջանի երկաթուղայինի 31 կայարանները, ինչպես նաև ցամաքային տրանսպորտը:
Մոսկվայի մետրոյում նոր ֆունկցիոնալությամբ տեսախցիկների տեղադրումը սկսվել է 2019 թվականի գարնանից: