Արցախի Հանրապետության ՄԻՊ. ՊԲ-ում զոհեր չկան
Արցախի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների թվում զոհվածներ չկան: Թվիթերում գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Ես այցելեցի Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի վիրավոր զինծառայողներին: Արցախի պաշտպանության բանակում զոհված զինծառայողներ չկան: Ներկայումս Արցախում ռազմական գործողություններ չեն իրականացվում», - գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հայտնել էր.
«Հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը»:
I visited wounded servicemen at Stepanakert military hospital.
— Gegham Stepanyan (@Gegham_Artsakh) October 14, 2021
Artsakh Defense Army has no killed soldier.
There are no hostilities going on now in Artsakh.
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՊԲ. Ադրբեջանը կրակ է բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված մարտական հենակետի ուղղությամբ
- Ադրբեջանական ԶՈւ հարձակումից Արցախում վիրավորում է ստացել 6 զինծառայող, որոնցից երկուսի վիճակը ծանր է. ՀՀ ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան