Միայն ՀՀ-ի և Թուրքիայի օրենսդրությամբ է խիստ պատիժ սահմանվում պաշտոնյային վիրավորելու համար. Արա Ղազարյան
«Օրենսգրքի 137.1 հոդվածը քրեականացնելն ինքնին նահանջ է ժողովրդավարությունից»,- «Դեպի բռնապետություն.Հետընթաց իրավունքներից» թեմայով քննարկման ժամանակ հայտնեց քրեական և միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը:
Նա նշեց, որ դեռ 2007 թվականին ԵԽԽՎ-ն բանաձև էր ընդունել, որի վերնագիրն էր «Դեպի վիրավորանքի և զրպարտության ապաքրեականոցում» և տեղեկացրեց, որ դեռ 2010 թվականին ՀՀ-ում այն ամբողջովին ապաքրեականցվել էր:
Բանախոսը հայտնեց, որ ԵԽԽՎ-ի այդ փաստաթուղթը պարտադրում էր ամբողջությամբ վերացնել վիրավորանքի դեպքում կիրառվող կալանավորման պատիժը, իսկ ՀՀ-ի նոր ընդունած Քրեական օրենսգրքի 137.3 հոդվածը, ծանրացնող հանգամանքի դեպքում, նախատեսում է կալանավորում:
«Այս մասով Քրեական օրենսգրքի այդ հոդվածը միանշանակ հակասում է եվրոպական հանրային կարգին, իսկ վերջինս եվրոպական մտածելակերպ է, նրա Սահմանադրության դրույթ»,- հայտարարեց Ղազարյանը և հավելեց. «Այդ իմաստով ՀՀ ՍԴ-ն միանշանակ ունի հնարավորություն հակասահմանադրական ճանաչելու հոդվածը, քանի որ մենք Եվրոպայի առաջ ունենք ստանձնած պարտավորություններ»:
Միջազգային իրավունքի մասնագետը հայտնեց, որ եվրոպական կարգին հակասում է օրենքի մեկ այլ դրույթ, ըստ որի, պաշտոնական անձին վիրավորելու համար ավելի խիստ պատիժ է սահմանվում, քան սովորական քաղաքացու դեպքում:
Նկատելով որ ԵԽԽՎ-ի բանաձևով սահմանված է, որ որևէ դեպքում պաշտոնական անձին վիրավորելու համար ավելի մեծ պատիժ չպետք է սահմանվի, քան երբ վիրավորում են սովորական քաղաքացուն՝ Արա Ղազարյանը հավելեց, որ այդ իմաստով նույնպես ՍԴ-ն պարտավոր է այն հակասահմանադրական ճանաչել:
Նա հայտեց, որ նման տարբերակված մոտեցման դրույթ կա միայն Թուրքիայի օրենսդրությունում:
Ղազարյանի խոսքով, ոչ միայն Freedom House-ը, այլև ավելի շատ կազմակերպություններ, հատկապես՝ ԵԽԽՎ-ի մոնիթորինգային հանձնաժողովն անընդհատ ՀՀ իշխանություններին հիշեցնելու են, որ նրանք նահանջ են գրանցել 2010 թվականի դիրքերից, երբ ամբողջովին ապաքրեականացվել էին վիրավորանքի պատիժները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին