Ընտրում են պատվաստման հարկադրանքի մեթոդը, որը հակասահմանադրական մեթոդ է. Փաստաբան
«Աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ մեթոդ դիտարկվում է պատվաստումը: Հայաստանում ևս հայտարարվում է, որ պայքարում են կորոնավիրուսի դեմ, բայց ի՞նչ մեխանիզմներով»,- ասաց փաստաբան Արթուր Հովհաննիսյանը Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Դեպի բռնապետություն. Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ։
Նա նշեց, որ արդեն որերորդ անգամ է, ՀՀ-ն ուզում է իբրև մի լավ բան անել, քննարկում են՝ լավ է, թե ոչ, պատվաստումն է ճիշտ, թե ոչ, սակայն չգիտես թե ինչու կամ լավ էլ գիտես ինչու, ընտրում են ամենահակասահմանադրական մեթոդը:
«Քննարկում են՝ արդյունավե՞տ է պատվաստումը, թե՞ ոչ, ընտրում են պատվաստման հարկադրանքի մեթոդը, որը հակասահմանադրական մեթոդ է: Հիմա մենք կամ իրավական պետություն ենք կամ իրավական չենք: Եղել ենք իրավական, բայց վերջին մի քանի տարին, չգիտես ինչու, մենք մեզ այդպիսին չենք ուզում համարել, համենայնդեպս իշխանություն իրականացնողները»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ ՀՀ Սահմանադրության մեջ խտրականության արգելքը հստակ գրված է, չպետք է խտրականություն լինի պատվաստվածի ու չպատվաստվածի միջև:
«Կովիդի դեմ պայքարի հետ կապված հարցերի քննարկման համար պառլամենտական ասամբելան քննարկում էր հրավիրել, բանաձև էր ընդունել, որով կարևորվում էր՝ պատվաստումը պետք է այնպես ապահովել երկրներում, որպեսզի մարդիկ խտրական վերաբերմունքի չենթարկվեն, բոլորի համար պատվաստանյութը հասանելի լինի, ովքեր ցանկանում են, պատվաստվեն: Ուղղակիորեն բարձրացվել էր հետևյալ կետը՝ բոլոր պետություններին հորդրում էին քաղաքացիներին տեղեկացնել, որ պատվաստումը պարտադիր չէ, հարկադիր չէ, երկրորդ՝ որևէ խտրական վերաբերմունք չի կարող ցուցաբերվել այն անձի հանդեպ, ով բժշկական տեսանկյունից կամ սեփական ցանկությունով չի պատվաստվել: Պառլամենական վեհաժողովը լուրջ մարմին է, բանաձևը 115 կողմ, 2 դեմ, 13 ձեռնպահ ձայներով է ընդունվել, քվեարկությանը մասնակցել է ՀՀ երկու պատգամավոր»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Ըստ նրա, սա նշանակում է՝ ԵԽ անդամ երկրները բարձր մակարդակով ունեն կոնսենսուս, որ իրենց մոտ անելու են այն ամենը, որպեսզի քաղաքացիների կոնվենցիոն իրավունքները չխախտվեն, բայց գալիս են Հայաստան ու Հայաստանում հայելային բանն է տեղի ունենում՝ բացահայտ պարտադրանք:
«Չի կարող անվճար պատվաստման այլընտրանքը լինի վճարովի թեստավորումը: Դրեք թեստավորումն անվճար կամ խելամիտ գին, որպեսզի լինի արդյունավետ այլընտրանք:
Իսկ մեզ մոտ ի՞նչ արեցին: Մի պահ իջեցրեցին թեստավորման գները, հետո հասկացան, որ իջեցրած գներով կարող է քաղաքացիներն ընտրեն թեստավորումը, գները նորից բարձրացրեցին: Հիմա էլ ուզում են ավելացնել թեստավորումների քանակը: Սա խտրական մոտեցում է»,- ասաց փաստաբանը:
Նա նշեց, որ շուտով պատվաստած անձինք պետք է բժշկական օգնություն ստանան անվճար, չպատվաստվածները՝ վճարովի, ինչը դասական դասագրքային խտրականության թեմա է լինելու, Եվրադատարանում Հայաստանը նման գործերով 100 տոկոսանոց պարտություններ է ունենալու:
«Մենք դեմ չենք պատվաստամանը, ես փաստաբան եմ, չեմ հասկանում՝ լավ է պատվաստումը, թե ոչ: Իմ հորդորն է այս իշխանություններին՝ կարգավորումներ անել հիմք ընդունելով մեր իրավական պետությունը, հիմք ընդունելով մեր Սահմանադրությունը: Հերիք է անտեսենք Սահմանադրությունը»,- ասաց Արթուր Հովհաննսիսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Թշնամին կրակում էր Արցախի երկու ուղղություններով, իսկ կառավարությունը քննարկում էր տնամերձ խնձորենիների հարցը. Լարիսա Ալավերդյան
- Մամուլի դեմ պայքարում իշխանությունների հաջողության դեպքում Հայաստանը կգնա դեպի դիկտատուրա. Սաթիկ Սեյրանյան
- Չպետք է սրանց թույլ տալ, որ ՀՀ-ում ազատ խոսքի, բազմակարծության միջավայրը վերջնականպես վերացնեն. Աննա Մկրտչյան
- Մեկ անձի իշխանություն է, ի վերջո նրա վզից կախվելու է ժանգոտ կողպեք. Աղվան Վարդանյան
- Աննա Դանիբեկյանի արածը ոչ միայն արդարադատություն չէ, այլ ոչինչ է. Էրիկ Ալեքսանյան
- Արամ Վարդևանյան. էլեկտրոնային մակագրման համակարգը բառացիորեն առգրավվեցին
- Այն դատավորները, որոք այսօր իշխանահաճո որոշումներ են կայացնում, երեկ էլ են կայացրել, վաղն էլ են կայացնելու. Գյուլումյան
- Էլինար Վարդանյան. Մթնոլորտը դառնում է պայթունավտանգ
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա