Գագրայում 2 ռուսաստանցի է խեղդվել
Լիպեցկի բնակիչներ Յուրի Զոլոտարևը և Գալինա Ստոյակինան ուժեղ փոթորկի ժամանակ խեղդվել են Գագրայում։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը՝ վկայակոչելով Աբխազիայի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը:
«Գագրա քաղաքի ջրային տարածքում նախօրեին խեղդված երկու անձի ինքնությունը պարզվել է, որ նրանք Լիպեցկի բնակիչներ են՝ 1957 թվականին ծնված Յուրի Միխայլովիչ Զոլոտարևը և 1953 թվականին ծնված Գալինա Նիկոլաևնա Ստոյակինան»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ նախնական վարկածի ՝ նրանք ծովում լողացել են յոթ բալանոց փոթորկի ժամանակ: Մահացածների մարմինները հինգշաբթի օրը հանձնվել են Գագրայի շրջանային հիվանդանոցի դիահերձարան:
Ավելի վաղ Աբխազիայում Ռուսաստանի դեսպանատունը հորդորել էր հանրապետությունում հանգստացող ռուսաստանցիներին խուսափել լողալ անբարենպաստ եղանակային պայմանների ժամանակ։