Առուշանյանը գտնում է, որ այս ամեն ինչն իր մեջ պարունակում է քաղաքական երանգ. Պաշտպան
«Վստահ ենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը շուտափույթ ձևով կգնվի ազատության մեջ»,- լրագրողերի հետ զրույցում ասաց Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Նա հայտնեց, որ Ա. Առուշանյանի գործով դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 5-ին, պատրաստվում են նաև այդ ժամանակ խափանման միջոցի փոփոխման հարցը բարձրացնել որոշակի դատավարական փուլ անցնելուց հետո:
«Կարծում եմ՝ այդ օրը հնարավորություն կունենանք այնպիսի ապացույցների հետազոտում իրականացնել, որոնք հետագայում թույլ կտան խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդություն ներկայացնել: Հույս ունենք, որ միգուցե հենց այդ օրը Առուշանյանը կգնվի ազատության մեջ»,- ասաց պաշտպան:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գորիսում ՏԻՄ ընտրություններ են, համայնքապետի թեկնածու է առաջադրված նաև Առուշ Առուշանյանը: Հարցին՝ Գորիսում խոսակցություններ կան, որ անկախ ընտրությունների արդյունքներից՝ Առուշանյանը կընտրվի, թե ոչ, նա մնալու է կալանքի տակ, ինչպե՞ս է գնահատում այդ լուրերը, Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ նման հայտարարություն անելը նպատակ է հետապնդում ոչ թե հասարակության համար իրավական առումով ճիշտ տեղեկատվություն հայտնելը, ավելի շատ շեշտը դրվում է նրա վրա, որ Առուշ Առուշանյանին մի ընտրեք, քանի որ գտնվում է անազատության մեջ, շարունակելու է գտնվել անազատության մեջ:
«Գտնում եմ, որ դա արժանի մոտեցում չէ հակառակորդ անձի կողմից, բայց, այնուամենայնիվ, անկախ այն հանգամանքից, որ Առուշանյանը կվերընտրվի, թե ոչ, խափանման միջոցի փոփոխման հարցն այդ հարցի հետ իրավական առումով որևէ կերպ չի կարող կապնվել: Բայց, մենք որպես պաշտպանական կողմ, բոլոր միջոցները ձեռնարկելու ենք, որպեսզի պարոն Առուշանյանի խափանման միջոցը շուտ փոփոխվի»,- ասաց պաշտպանը:
Ինչ վերաբերում է Առուշանյանի տեսակցությունների սահմանափակմանը, Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ այստեղ ոչ միայն իրավաչափության մասին խոսք չի կարող լինել, նաև տրամաբանություն չկա:
«Առհասարակ այս վարույթն ապօրինի է, հետևաբար այդ վարույթների շրջանակում կատարված յուրաքանչյուր գործողություն, նաև տեսակցությունների սահմանափակումները, իրավաչափ չեն: Փաստացի ունենք այն, ինչ ունենք: Միջնորդել եմ տեսակցությունների սահմանափակումը վերացվի ամբողջությամբ կամ գոնե մասնակիորեն: Նոյեմբերի 5-ի դատական նիստի ժամանակ նաև այդ հարցն է քննարկման առարկա դառնալու»,- նշեց պաշտպանը:
Նա նշեց, որ ինչպես սկզբում, այնպես էլ հիմա Առուշ Առուշանյանն այն դիրքորոշմանն է, իր դեմ հետապնդումները քաղաքական են, իրավաբանական որևէ հիմք, իրավաբանության հետ որևէ աղերս չունեցող գործընթաց է:
«Առուշանյանը գտնում է, որ այս ամեն ինչն իր մեջ պարունակում է քաղաքական երանգ: Ոչ միայն նա, նաև ես, կարծում եմ յուրաքանչյուրս, որովհետև փաստացի այն արարքը, որը վերագրվում է Առուշանյանին, ոչ միայն իրավական ու փաստական հիմք չունի, առհասարակ որևէ տրամաբանության չի համապատասխանում»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Առուշ Առուշանյանն ազատ չի արձակվի
- Ինչո՞ւ եք Առուշանյանին կալանավորել, իսկ Արմեն Խաչատրյանի և մյուսների համար որևէ խնդիր չեք տեսնում. Աննա Գրիգորյան
- Առուշ Առուշանյանի նկատմամբ քրգործի նախաքննությունն ավարտվել է
- Գորիսում պոկել և վնասել են Առուշ Առուշանյանի նախընտրական պաստառները
- Գնում եմ ընտրության, քանի որ սկսածս գործը կիսատ թողնել չեմ կարող. Առուշ Առուշանյան
- Առուշ Առուշանյանի կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
- Առուշ Առուշանյանը կմնա կալանավորված
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան