Թալիբները Գերագույն դատարան են ստեղծել Աֆղանստանում
Աֆղանստանում «Թալիբան» շարժումը Գերագույն դատարան է ստեղծել։ Հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով խմբավորման ներկայացուցիչ Ահմադուլա Մուտակիի հայտարարությանը:
Դատարանի նախագահի պաշտոնակատար է նշանակվել Աբդուլ Հաքիմ Հաքանին:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ «Թալիբան» շարժման ջոկատները վերջին օրերի լայնածավալ հարձակման ընթացքում վերահսկողություն են սահմանել Աֆղանստանի հյուսիսում գտնվող մի շարք շրջանների նկատմամբ՝ այստեղ տեղակայված կառավարական զորքերին ստիպելով հատել Տաջիկստանի հետ սահմանը և նահանջել հարևան երկրի տարածք։
Հարակից հրապարակումներ`
- Պայթյուն Աֆղանստանի Կանդահար նահանգի մզկիթի մոտ
- Աֆղանստանի Ասաբադ քաղաքում պայթյուն է որոտացել
- Կանադան 40 հազար փախստական կընդունի Աֆղանստանից
- Մակրոն․ Աֆղանցի կանանց համար ապագայի ապահովումը թալիբների ճանաչման պայմաններից մեկն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին