Իրանի ԱԳՆ խոսնակ․ Բաքվի անհիմն հայտարարություններին համապատասխան արձագանք կտրվի
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հերքել է ԱՊՀ գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումները` ասելով, որ «Բաքուն, կարծես, մտադիր է անհիմն հայտարարություններ անել, որոնց, իհարկե, համապատասխան արձագանք կտրվի»: Այս մասին գրում է Irna գործակալությունը։
Խաթիբզադեն ընդգծել է այն փաստը, որ նման պնդումները համահունչ են Սիոնիստական ռեժիմի շահերին և ազդում են Իրան-Ադրբեջան եղբայրական կապերի վրա:
Նա շեշտել է թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում Իրանի դերը, հավելելով, որ միջազգային մարմինները հաստատել են այս փաստը:
Ընդգծելով իրանական և ադրբեջանական ազգերի միջև ամուր հարաբերությունները՝ Խատիբզադեն նշել է, որ, «Ցավոք, թվում է, որ չնայած Բաքվից ստացված դրական և մասնավոր հաղորդագրություններին, Բաքուն մտադիր է հանդես գալ անհիմն հայտարարություններով, որոնց, իհարկե, համապատասխան արձագանք կտրվի»:
Հիշեցնենք, որ ԱՊՀ ղեկավարների հետ վիրտուալ հանդիպմանը Ալիևը պնդումներ արեց, թե Հայաստանը, Իրանի հետ համաձայնության գալով, մոտ 30 տարի օգտագործել է Ադրբեջանի Հանրապետության նախկին օկուպացված տարածքները՝ Եվրոպա թմրանյութերի տեղափոխելու համար։ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Ալիևին, հերքեց այս պնդումները և ընդգծեց թմրամիջոցների դեմ պայքարում Իրան-Հայաստան համագործակցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան