Պայթյուն Աֆղանստանի Կանդահար նահանգի մզկիթի մոտ
Աֆղանստանի Կանդահար նահանգի շիական մզկիթի մոտակայքում պայթուն է տեղի ունեցել: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Նշվում է, որ մահապարտ-ահաբեկիը կազմակերպել է պայթյունը, որի հետևանքով կան զոհեր և տուժածներ։
Հիշեցնենք, որ Աֆղանստանում իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ «Թալիբան» շարժման ջոկատները վերջին օրերի լայնածավալ հարձակման ընթացքում վերահսկողություն են սահմանել Աֆղանստանի հյուսիսում գտնվող մի շարք շրջանների նկատմամբ՝ այստեղ տեղակայված կառավարական զորքերին ստիպելով հատել Տաջիկստանի հետ սահմանը և նահանջել հարևան երկրի տարածք։
Հարակից հրապարակումներ`
- Աֆղանստանի Ասաբադ քաղաքում պայթյուն է որոտացել
- Մի քանի հզոր պայթյուններ են որոտացել Աֆղանստանի հյուսիսում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան