15.10.2021. ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային 1765 նոր դեպք, որից 38-ը մահվան ելքով
ՀՀ Առողջապահության Նախարարությունից տեղեկացնում են,որ երեկ կատարվել է 15 616 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1765 նոր դեպք: Ունենք 881 առողջացած, 38 մահվան դեպք:
Հոկտեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 278 431 դեպք, որոնցից 252 211-ն` առողջացած, 5713-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19 275 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 855 238 թեստավորում:
Ըստ ԱՀ տվյալների նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1232 է
Հարակից հրապարակումներ`
- 14.10.2021. Արցախում կորոնավիրուսի 34 դեպք է գրանցվել
- 14.10.2021. Կորոնավիրուսի 1589 նոր դեպք է գրանցվել, մահացել է 29 հիվանդ