Աշխարհի առաջնությունում բռնցքամարտիկները կմրցեն13 քաշային կարգում․ հայտնի է կազմը
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հայտարարել է մեր ընտրանու կազմը, որը կմասնակցի Սերբիայում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Ըստ այդմ՝ 48 կգ քաշային կարգում ներկայացված է Սեյրան Եղիկյանը, 51 կգ քաշային կարգում հանդես կգա Արթուր Հովհաննիսյանը, 54 կգ Վահե Բադալյանը, 57 կգ Արթուր Բազեյանը, 60 կգ Կարեն Տոնականյանը, 63.5 կգ Հովհաննես Բաչկովը, 67 կգ Գուրգեն Մադոյանը, 71 կգ Արման Դարչինյանը, 80 կգ Համբարձում Հակոբյանը, 92 կգ Նարեկ Մանասյանը և գերծանր քաշային կարգում Դավիթ Չալոյանը։
«Աշխարհի առաջնությունում բռնցքամարտիկները կմրցեն13 քաշային կարգում: Մենք ներկայացուցիչ կունենանք 11-ում»,- հայտնում են ֆեդերացիայից։։