Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքին հրավիրել են այցելել Ղրիմ
Բրիտանական թագավորական ընտանիքը ջերմ ընդունելության է արժանանալու Ղրիմում։ «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը ասել է Ղրիմի խորհրդարանի ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Յուրի Գեմպելը:
«Ղրիմը բաց է բոլորի համար, այդ թվում՝ բրիտանական թագավորական ընտանիքի անդամների համար։ Նրանց այստեղ ջերմորեն կդիմավորեն և ցույց կտան Ղրիմի ամբողջական գեղեցկությունը։ Նրանց հիացնելու է ռուսական Ղրիմը»,- ասել է նա։
Խորհրդարանականի խոսքով՝ վերջին տարիներին աշխարհում զգալիորեն փոխվել է կարծիքը թերակղզու վերաբերյալ, որը համաշխարհային հանրությունն այժմ ընկալում է որպես բնիկ ռուսական հող և Ռուսաստանի անբաժանելի մաս:
Հիշեցնենք,որ օրեր առաջ, դպրոցականներին նամակի թագուհու պատասխանից պարզ դարձավ, որ Մեծ Բրիտանիան Ղրիմը Ռուսաստանի մաս է ճանաչում։