Պուտինն՝ Արցախում իրավիճակի մասին․ Վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը
ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի՝ տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված նիստում ուեցած ելույթում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, այն բնութագրեց այսպես․ «Վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը»։
«Ցավոք, երբեմն լինում են նաև տարաձայնություններ ու նաև հակասություններ, և շատ վատ է, երբ այդ հակասությունները հանգեցնում են սուր հակամարտության ԱՊՀ անդամ առանձին երկրների միջև, ինչը, ցավոք, տեղի ունեցավ, նախորդ տարի Լեռնային Ղարաբաղի շուրջ»,-ասաց Պուտինը, շնորհակալություն հայտնելով Ալիևի ու Փաշինյանի ելույթներում հրադադարի հաստատման հարցում Ռուսաստանի դերակատարումն ընդգծելու համար։
ՌԴ նախագահը նշեց, որ ռուս խաղաղապահները հանդիսանում են երաշխավորը՝ հրադադարի ռեժիմի պահպանման համար։
«Տեղի է ունենում հումանիտար բեռների առաքումներ, ականազերծվում են տարածքները, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նրան, որ երկու կողմերում, երկուսի տարածքներում՝ ինչպես Ադրբեջանի տարածքում, այնպես էլ Հայաստանի տարածքում»,- ասաց Պուտինը՝ այսպիսով Արցախի տարածքն անվանելով Հայաստանի տարածք։
Վլադիմիր Պուտինի խոսքերով, իրենց տներն են վերադարձել տասնյակ հազարավոր տեղահանվածներ։
«Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է մեր ռուսական իմաստությունը, որ նույնիսկ վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը», - ասաց ՌԴ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում