Որևէ տեղ չկա փաստաթուղթ, որ պատվաստումներն իրապես միակ գիտական լուծումներն են․ իրավաբան
Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Դեպի բռնապետություն. Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը բժիշկների համար հայատարարություն արեց, որոնք մեղադրվում են կեղծ պատվաստման հավաստագրեր տրամադրելու մեջ։
«ՀՀ իրավապահ մարմինները նրանց դիտարկում են որպես պետական պաշտոնատար անձիք։ Այն հոդվածով որով փորձում են այսպես ասած դատել մարդկանց , դրա սուբյեկտները պետական պաշտոնատար անձիք են։ Հորդորում եմ բոլոր բժիշկներին՝ պահանջել բոլոր պաշտոնատար անձանց ՝օրինակ նախարարին, վարչապետին, պատգամավորին , հասանելիք բոլոր խրախուսանքի միջոցները պահանջել պետությունից,սեցփաթեթի գումարներից սկասած, որովհետև մեկնաբանությունները տանում են դրան»։
Անդրադառնալով պատվաստումների ուղղությամբ տարվող քաղաքականությանն, ապա Հայրապետյանը նշեց, որ այն լրիվ հակառակ ազդեցությունն է ունենում։
«Խիստ կասկածում եմ, որ Անահիտ Ավանեսյանը կամ Նիկոլ Փաշինյանը օրինակ աշխատասենյակում կնստեն ու կմտածեն՝ գուցե վատ քաղաքականությո՞ւն ենք վարում, որ կեղծ պատվաստանյութի սերցեֆիկատ են գնում։ Վստահ եմ ՝ չեն մտածի դրա մասին։ Պատվասումը խրախուսել միայն դրամատիկական թատրոնի տոմսով, ոչ մի ադեկվատ մարդու չի մղելու պատվաստման»,- ասաց նա և հավելեց․
«Որևէ տեղ չկա փաստաթուղթ, որ պատվաստումներն իրապես միակ գիտական լուծումներն են, որ գտնվել են կամ պատվաստումներն ունենալու են այս դրական ազդեցությունը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան