Սարիկ Անդրեասյանը ֆիլմ է նկարահանում Մոսկվայի մարզում եգիպտացորենի դաշտում վայրէջք կատարած ինքնաթիռի մասին
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը ֆիլմ կնկարահանի 2019 թվականի օգոստոսին Մոսկվայի մարզում եգիպտացորենի դաշտում վայրէջք կատարած ինքնաթիռի մասին: kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ինքնաթիռի օդաչու, Ռուսաստանի հերոս Դամիր Յուսուպովը, ով կդառնա ֆիլմի խորհրդատուն:
«Ֆիլմը կնկարահանի Անդրեասյան եղբայրների կինոընկերությունը: Ես ձեզ կտեղեկացնեմ աշխատանքի ընթացքի մասին և պատրաստ եմ լսել ձեր կարծիքները», - գրել է Յուսուպովն ինստագրամում:
Նրա խոսքով, հիմա պատրաստվում է ֆիլմի սցենարը: Այն գրում է Ալեքսեյ Գրավիցկին:
«Այս պատմությունը մարդու ճակատագրի, նրա երազանքի՝ օդաչու դառնալու երկար և դժվարին ճանապարհի մասին է: Պատմությունը կյանքի փխրունության մասին է, այն մասին, թե ինչպես է մահվանը մոտ լինելն ազատում մարդկանց մակերեսային կեղևից և նրանց վերադարձնում ընկալման հստակությունը», - ասել է Յուսուպովը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները