Փաշինյան. Հայաստանը պատրաստ է գերիների դիմաց ականապատ դաշտերի քարտեզները փոխանցել Ադրբեջանին
Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին հանձնել ականապատ դաշտերի քարտեզները՝ Բաքվի կողմից պահվող հայ գերիներին հայրենիք վերադարձնելու դիմաց: Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այսօր՝ հոկտեմբերի 15-ին, տեսակոնֆերանսի ռեժիմով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում:
«Կան բազմաթիվ գործոններ, որոնք կասկածի տակ են դնում մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման հնարավորությունը: Չնայած բոլոր քաղաքական ջանքերին, չնայած եռակողմ հայտարարությանը, մարդիկ շարունակում են զոհվել Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին: Այս առումով ես առաջարկում եմ ուժեղացնել միջադեպերի հետաքննության և հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների դիտարկման եռակողմ մեխանիզմները», - ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ թշնամանքի ու ատելության հռետորաբանությունը, մշտական սպառնալիքներն ու սադրանքները մեզ համար դարձել են առօրյա:
«Շատերը ոչ միայն չեն հավատում, այլև չեն ցանկանում, որ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն լինի: Այս պայմաններում շատ դժվար է առաջ տանել խաղաղության օրակարգը: Բայց մենք վճռական ենք տրամադրված և կանենք ամեն ինչ մեր ուժերի սահմաններում՝ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար», - ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում Երևանն աշխատում է տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցության բացման ուղղությամբ:
«Մենք հույս ունենք մոտ ապագայում հասնել կոնկրետ արդյունքների: Սա նշանակում է, որ Հայաստանը կստանա երկաթուղային և ճանապարհային կապ Ռուսաստանի և Իրանի հետ Ադրբեջանի տարածքով, իսկ Ադրբեջանը՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ՝ Հայաստանի տարածքով», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Տնտեսական և քաղաքական խնդիրների վերաբերյալ ցանկացած առաջընթացի հասնելու համար չափազանց կարևոր է այն մթնոլորտը, որում դրանք քննարկվում են», - ասաց նա:
Փաշինյանը ցավով նշեց, որ հակառակ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի, Ադրբեջանը դեռ չի վերադարձել բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և կալանավորված այլ անձանց:
«Սա զուտ մարդասիրական հարց է, և մենք հույս ունենք դրա վաղաժամ լուծման: Այս համատեքստում ես ուզում եմ վստահեցնել, որ Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել Ադրբեջանին այն ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի հետնամասում, այսինքն՝ դրանք հումանիտար վտանգ են ներկայացնում», - ասաց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Պուտինն՝ Արցախում իրավիճակի մասին․ Վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը
- Ալիևը Հայաստանին ու Իրանին մեղադրեց թմրանյութերի շրջանառության ու ահաբեկիչներ պատրաստելու մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին