Վիրավոր երկու զինծառայողների վիրահատությունը լավ է անցել, նրանց վիճակը միջին ծանրության է
Երեկ երեկոյան ադրբեջանական կողմի արձակած կրակի հետևանքով վիրավոր վեց զինծառայողներից երկուսը վիրահատվել են։ Վիրահատությունը լավ է անցել, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։
«Այսօրվա ընթացքում նրանք կտեղափոխվեն հիվանդասենյակ»,-Panorama.am-ի հետ զրույցում փոխանցեց Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անգելինա Իսախանյանը։
Այսօր առավոտյան վիրավորներին այցելած առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը փոխանցել է, որ մյուս չորս վիրավորների վիճակը լավ է, գտնվում են բժիշկների հսկողության ներքո։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի Հանրապետության ՄԻՊ. ՊԲ-ում զոհեր չկան
- Արցախի ՊԲ. Ադրբեջանը կրակ է բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված մարտական հենակետի ուղղությամբ
- Ադրբեջանական ԶՈւ հարձակումից Արցախում վիրավորում է ստացել 6 զինծառայող, որոնցից երկուսի վիճակը ծանր է. ՀՀ ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան