Ալբանիայի հյուրանոցի շոգեբաղնիքում 4 ռուսաստանցու դի են գտել
Ալբանիայի հյուրանոցի շոգեբաղնիքում չորս ռուսաստանցու մարմին է հայտնաբերվել, հայտնում է «Albanian Daily News»- ը ՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Դա տեղի է ունեցել նախորդ գիշեր Կավայի շրջանի Քերեթ գյուղում:
«Մոտ 22։20 - ին հայտնաբերվել են չորս մարդու դի, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են: Բոլորը շնչահեղձ են եղել», - ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ
Պարզաբանվում է, որ զոհերը եղել են երկու տղամարդ և երկու կին, նրանք 31 -ից 58 տարեկան էին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում