Դաշնակահար Յոլ Ում Սանը ելույթ կունենա «Արմենիա» փառատոնի շրջանակում
Հոկտեմբերի 17-ին՝ 20:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա դաշնակահար Յոլ Ում Սանը։
Փառատոնի կազմակերպիչները մանրամասնում են, ծրագրում՝ Սերգեյ Պրոկոֆևի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Փյունիկ» ֆանտազիան սիմֆոնիկ նվագախմբի համար, ինչպես նաև՝ «Ճանապարհորդական նոթատետր» դաշնամուրային կոնցերտը։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC) և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Հարակից հրապարակումներ`
- «Արմենիա» փառատոնի շրջանակում հանդես կգա 17 մենակատար, 11 դիրիժոր
- «Արմենիա» միջազգային փառատոնն իր տանիքի ներքո է համախմբել մեծանուն երաժիշտների
- «Արմենիա» միջազգային փառատոնը Երևանում է հյուրընկալում մեծահամբավ երաժիշտների
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան