Բաց դռների օրեր՝ «Էրեբունի» ԲԿ-ում
Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է։ Հայտնի է, որ կանանց ուռուցքային հիվանդությունների շարքում կրծքագեղձի քաղցկեղը զբաղեցնում է առաջին տեղը:
Բուժման արդյունավետությունը բավական բարձր է, եթե հիվանդությունն ախտորոշվում է վաղ փուլերում: Կարևորելով կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ ախտորոշման անհրաժեշտությունը՝ «Էրեբունի» ԲԿ-ն կազմակերպում է բաց դռների օրեր:
ԲԿ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 20-ին, 21-ին և 22-ին Մամոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության ծառայությունում կիրականացվեն անվճար կանխարգելիչ հետազոտություններ:
Անհրաժեշտ է նախապես գրանցվել 094994602 հեռախոսահամարով՝ 09:00-17։00 ժամերին։