ԻԱԿ. «Ժանգոտ կողպեք»-ի համար նախատեսված է երկու անվանակարգ
Հոկտեմբերի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնն անցկացնում է Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Կենտրոնից մանրամասնում են, որ միջոցառման շրջանակում տեղեկատվության ազատության լավագույն փորձ դրսևորած պետական և հասարակական կառույցներին կշնորհվի խորհրդանշական «Ոսկե բանալի» մրցանակը, իսկ տեղեկություն ստանալու իրավունքը խախտած պետական կառույցները կարժանանան «Ժանգոտ կողպեք» մրցանակի։
Արդեն 19-րդ անգամ անցկացվող ավանդական միջոցառումն այս անգամ հոբելյանական է․ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նշում է հիմնադրման 20-ամյակը։ Տարին հոբելյանական է նաև Բաց կառավարման գործընկերության համար․ միջազգային այս նախաձեռնությունը հիմնադրվել է տասը տարի առաջ։
Այս տարի Ոսկե բանալի մրցանակ կշնորհվի հետևյալ անվանակարգերում.
Տեղեկատվության տրամադրման լավագույն պաշտոնական կայք,
ԲԿԳ «Հատուկ մրցանակ»,
Տեղեկատվություն ստանալու իրավունքն ամենաարդյունավետ կիրառած հասարակական կազմակերպություն,
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվ օգտագործած լրագրող,
Տեղեկատվության ազատության խախտված իրավունքի համար հետևողականորեն պայքարող, տեղեկություն ստանալու խմբային պահանջ ներկայացրած քաղաքացիական նախաձեռնություն։
«Ժանգոտ կողպեք»-ի համար նախատեսված է երկու անվանակարգ․
Տեղեկատվության ազատությանը սպառնացող նախաձեռնության հեղինակ պետական կառույց,
Տեղեկություն ստանալու իրավունքը հետևողականորեն խախտած պետական կառույց։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան