Լռության օր է
Հայաստանի ինը համայնքներում՝ Գորիսում, Գյումրիում, Մեղրիում, Տեղում, Տաթևում, Դիլիջանում, Շամիրամում, Ֆերիկում, Ֆիոլոտովոյում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասնակից քաղաքական ուժերն ու թեկնածուները պետք է լռեն՝ չիրականացնելով քարոզարշավ։
Panorama.am-ն արդեն գրել է, որ առաջին վեց համայնքներում ընտրություններն անցկացվելու են համամասանական կարգով, Շամիրամում, Ֆերիկում, Ֆիոլոտովոյում՝ մեծամասնական կարգով։
Համամասնական ընտրություններին մասնակցում են 17 կուսակցություններ ու կուսակցությունների դաշինքներ, մրցակցությունն առավել թեժ է լինելու Գյումրիում, որտեղ գրանցված 10 քաղաքական ուժ կա։
ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար գրանցված է ութ ՀԿ։ Դրանք են.
1. «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»
2. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»
3. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
4. «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ»
5. Գյումրու «Ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն»
6. «Կանանց իրավունքների տուն»
7. «Ուղղակի ժողովրդավարություն»
8. «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Գորիսի ՔՊ շտաբում «ռազբորկա» է եղել. Արմեն Խաչատրյանին ապտակե՞լ են
- Գյումրու քաղաքապետի թեկնածու.Չհամարձակվե՛ք ճնշումներ գործադրել
- Իրինա Յոլյան. Գորիսում առաջիկայում ընտրություն է, իշխանությունն ամեն ստորության ընդունակ է
- «Հայրենիք»-ը Դիլիջանում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է «Դիլիջան՝ Իմ Հայրենիք» կարգախոսով
- ԱԱԾ պահեստազորի սպան` Գյումրիի քաղաքապետի թեկնածու
- «Ապրելու երկիր»-ը Դիլիջանի քաղաքապետի կին թեկնածու է առաջադրել
- ՀՀԿ-ն ՏԻՄ ընտություններին Գյումրիում կառաջադրի Արտյոմ Ղուկասյանի թեկնածությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան