ՊԲ-ն հերքում է, իսկ հավատացողներ չկան
Արցախի Պաշտպանության բանակը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող տեղեկությունները «պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին չեն համապատասխանում իրականությանը։
Կրելով ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ դրանք նպատակ ունեն ինչ ինչ պատճառներով ապակողմնորոշել հանրությանը։ Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում և հանրային այլ հարթակներում նման վարքագիծ դրսևորելուց և հետևել բացառապես պաշտոնական տեղեկություններին»։
Ի պատասխան այդ հայտարարություն, բազմաթիվ օգտատերեր մեկնաբանություններում նշել են, որ չեն հավատում ՊԲ-ին։
Նշենք, որ ըստ տարածված տեղեկությունների. «ՊԲ 5-րդ ՊՇ (Մարտակերտի) 4-րդ ՀՎ ՀԴԿ-ն ( Օմեգա կոչեցյալը) հիմա փաստացի պաշարված է»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան